Ժիրայր Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժիրայր Մարտիրոսյան
Jirair Martirosyan.jpg
Ծնվել էհուլիսի 28, 1957(1957-07-28) (61 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ժիրայր Արամայիսի Մարտիրոսյան (հուլիսի 28, 1957(1957-07-28), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի ու Արցախի նկարիչների միության անդամ[1][2], Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (2018), ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ[3], ԳՊՀ-ի կերպարվեստի բաժնի դասախոս, Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիրայր Մարտիրոսյան ծնվել է 1957 թվականի հուլիսի 28-ին, Գորիս քաղաքում, մանկավարժի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Աշխատել է քաղաքի մշակույթի օջախներում, Գորիսի պետթատրոնում՝ գլխավոր նկարիչ, տնօրեն։

Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, ՀՀ ուրիշ բնակավայրերում, Արցախում, Ֆրանսիայի Վիեն և Նյու Յորք քաղաքներում[4], կատերել է Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատկերազարդումները։

Այժմ Ժիրայր Մարտիրոսյանը ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահն է, Գորիսի քաղային պատկերասրահի տնօրենը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գորիսի ժայռերը»
  • «Լաստիսար»
  • «Մեր Գորիսը»
  • «Տեսարան Սիսիանից»
  • «Աշունը Գորիսում»
  • «Որոտան գետ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան