Ժերմեն Պիլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժերմեն Պիլոն
ֆր.՝ Germain Pilon
Germain-Pilon.jpg
Ի ծնեGermain Pilon
Ծնվել է1525[1][2][3]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 3, 1590(1590-02-03)[4][2]
Վախճանի վայրըՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ՔաղաքացիությունՖրանսիա[5]
Մասնագիտությունքանդակագործ
Germain Pilon Վիքիպահեստում

Ժերմեն Պիլոն (Pilon) (1525[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - փետրվարի 3, 1590(1590-02-03)[4][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի քանդակագործ։ Վերածննդի արվեստի ներկայացուցիչ։

Գործուենություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի ստեղծագործություններից է «Երեք գեղեցկուհի» խմբաքանդակը (մարմար, 1563 թ., Լուվր, Փարիզ1570-ական թվականներին նրա ստեղծագործություններում ուժեղացել է հուզական-դրամատիկական հնչողությունը (Հենրի II-ի և Եկատերինա Մեդիչիի դամբարանի քանդակները, բրոնզ, մարմար, 1563-1570 թթ., Սեն-Դենի աբբայություն, «Ողբացող աստվածամայրը», թրծակավ, 1586 թ., Հենրի II-ի կիսանդրին, մարմար, 1570-1575 թթ., երկուսն էյ՝ Լուվր, Փարիզ1572 թվականից եղել է դիմանկարային պատկերների գլխավոր վերահսկիչ, միաժամանակ՝ վիրտուոզ մեդալագործ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 292 CC-BY-SA-icon-80x15.png