Ժաու ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Ժաու ազգային պարկ
Parque nacional del Jaú
Jau National Park.jpg
Տեսակազգային պարկ
Մասն էJaú National Park, Amanã Sustainable Development Reserve and Demonstration Area of Mamirauá Sustainable Development Reserve
ԵրկիրFlag of Brazil (1968–1992).svg Բրազիլիա
ՎարչատարածքԱմազոնաս և Նովու Այրան
Հիմնվել է1980
Մակերես23 779 կմ²
ԲԾՄ57 մետր
Կոորդինատներ: 2°10′13.00000010008″ հվ. լ. 62°37′2.0000000991899″ ամ. ե. / 2.1702777778055777° հս․. լ. 62.617222222249772301° ավ. ե. / 2.1702777778055777; 62.617222222249772301
Ժաու ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ժաու ազգային պարկ

Ժաու (իսպ.՝ Parque nacional del Jaú), ազգային պարկ՝ տեղակայված է Ամազոնաս նահանգում, Բրազիլիա։ Հարավային Ամերիկայի ամենամեծ անտառային արգելավայրերից մեկն է, և Համաշխարհային ժառանգության մի մասն է կազմում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաու անունը ծագում է Բրազիլիայի ամենամեծ ձկներից մեկի՝ ոսկեգույն կատվաձկան՝ (jau) անունից։ Պարկի գլխավոր գետը ևս կրում է Ժաու անունը[1]։ Պարկը գտնվում է Ամազոնյան բիոմում՝ Յապուրա Սոլիմուես Նեգրո խոնավ անտառների էկոշրջանում[2]։ Ընդգրկում է 2367333 հա տարածք։ Ստեղծվել է 1980 թվականի սեպտեմբերի 24-ին՝ 85.200 հրամանով։ Այն գտնվում է Չիկո Մենդեսի անվան Կենսաբազմազանության պահպանման ինստիտուտի վերհսկողության տակ[3]։ Ընդգրկում է Ամազոնասի նահանգի մունիցիպալիտետների՝ Բարսելուսի, Կոդաժասի և Նովու Այրանի մի մասը[4]։

Ժաու ազգային պարկը ամենամեծ պահպանվող տարաքծներից մեկն է Բրազիլիայում։ Գտնվում է Մանաուսի հյուսիսարևմուտքից մոտավորապես 220 կմ հեռավորության վրա և ներառում է ամբողջ Ժաու գետի ավազանը, որն ընկած է հյուսիսից՝ Յունինի և հարավից՝ Կարաբանինի գետերի միջև։ Բոլոր երեք գետերն էլ հոսում են դեպի արևելք՝ Ռիու Նեգրուի աջ ափին[1]։ Պարկի արևելյան հատվածին հարում է Ռիո Յունինի հանքարդյունաբերական արգելավայրը՝ հյուսիսից, որը տարածվում է Յունինի գետի հակառակ ափին։ Պարկը հյուսիսարևմուտքից սահմանակից է Ամանյա կայուն զարգացման արգելավայրին։ Արևելքում՝ Ռիո Նեգրուին կից, պարկին հարում է Ռիո Նեգրու պետական պարկի պետական հյուսիսային հատվածը[5]։

Բնապահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի տարածքն ընդգրկում է Նեգրո Սոլիմուես սարահարթը։ Վերջինս կազմված է երկու հիմնական տարածքից՝ Տրոմբետաս (Նեգրոյի սարահարթ) և ստորին արևմտյան Ամազոնյան սարահարթ։ Ավելի բարձր տարածքները բլուրներն են՝ տափակ գագաթներով, որոնք ունեն 150-ից 200 մետր բարձրություն։ Դրանք առանձնանում են հովիտներով, իսկ ավելի ցածր տարածքն ունի ընդամենը 100 մետր բարձրություն։ Կան սեզոնային հեղեղների մեծ տարածքներ և որոշ մշտահոս լճեր[4]։ Տարեկան միջին տեղումների քանակը 2500 մմ է, իսկ ամենախոնավ ամինսներին՝ մարտից մինչև սեպտեմբեր, թափվում են ամենաշատ տեղումները։ Ջերմաստիճանը տատանվում է 22-ից 32 °C-ի շուրջ, իսկ միջինը 26 °C է[4]։

Բուսականությունը բազմազան է. խիտ խոնավ անտառներ (77%), բաց խոնավ անտառներից (14%) անցում դեպի կամպինարանայի խոնավ անտառներ (7%) ու կամպինարանա (2%)։ Բուսաբանները գրանցել են մոտ 400 տեսակի բույսեր, որոնցից մի քանիսը քիչ քանակությամբ աճում են բնապահպանական միջավայրերում, ինչպիսք են՝ բարձրավանդակներն ու ոռոգվող տարածքները։ Հայտնաբերվել են 263 ձկնատեսակներ, որոնց մի մասը ուսումնասիրված չէ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային՝ ազգային պարկ։ Նպատակն է պահպանել Ամազոնյան սև ջրային էկոհամակարգը՝ բնապահպանական կրթության, տեղական համայնքների հետ համագործակցության, կայուն զբոսաշրջության և ուսումնասիրությունների համար[4]։ Ժաու ազգային պարկը նախագծված է որպես մեգաարգելավայր և Համաշխարհային ժառանգության վայր՝ ներկայիս և ապագա սերունդների համար։ Պահպանվող տեսակներից են երկարապոչ կատուն, յագուարը, մեծ ջրասամույրն ու ամազոնյան լամանտինները[3]։

Ժաու ազգային պարկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ և ցանկում ներառվել է 2000 թվականին[6]։ Այն դարձել է Կենտրոնական Ամազոնյան էկոլոգիական միջանցքի մի մասը, որը հիմնադրվել է 2002 թվականին[7]։ 2003 թվականին սեփականության մի մաս դարձան Անավիհանաս ազգային պարկը, Ամանյա ու Մամիրաուա կայուն զարգացման արգելավայրերը, որոնք ստեղծեցին Կենտորանական Ամազոնյան պահպանության համալիրը[6]։ 2010 թվականին ստեղծվել է Ռիո Նեգրուի մոզաիկ պաշտպանված տարածքը, որի մի մասն է կազմում Ժաու ազգային պարկը[8]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի տարածաշրջանի պահպավող տարածքներ» ծրագրի կողմից[9] ։

Պարկի պահպանման պատճառներից մեկն էլ այն է, որ այստեղ է բնակվում «օկամպհա» մարդկանց խումբը։ Օկամպացիները ծնունդ են առել այստեղ, նախքան պարկի հայտնաբերումը։ Գրեթե երկու դար նրանք ապրել են պարկում։ Այս մարդիկ երբեք չեն ներկայացել զբոսաշրջիկներին կամ տեղի այլ խմբերին։ Շատ քչերն են հնարավորություն ունեցել տեսնել օկամպացիներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]