Ժան Էսկարդի
Ծնվել է | նոյեմբերի 8, 1926[1][2] |
---|---|
Ծննդավայր | Rambouillet |
Մահացել է | օգոստոսի 3, 2015[3][1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | մանկական նյարդաբան |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
ժան Ֆրանսուա Մարի Էկարդի (ֆր.՝ Jean François Marie Aicardi; նոյեմբերի 8, 1926[1][2], Rambouillet - օգոստոսի 3, 2015[3][1], Փարիզ), ֆրանսիացի բժիշկ, ժամանակակից մանկական նյարդաբանության հիմնադիրներից մեկը[4], որը նկարագրել է Էսկարդի համախտանիշը 1969 թվականին և Էսկարդի-Գուտեր համախտանիշը 1984 թվականին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականից սովորել է Փարիզի բժշկական ֆակուլտետում, 1951 թվականից եղել է Փարիզի «Սալպետրիեր» հիվանդանոցի ինտերն Ռայմոն Գարսենի ղեկավարությամբ և Հիվանդ երեխաների հիվանդանոցում Ստեֆան Տեֆրիի ղեկավարությամբ: 1955 թվականին պաշտպանում է ատենախոսությունը Փարիզի բժշկական ֆակուլտետում, 1955-56 թվականներին անցել է ստաժավորում ԱՄՆ-ում՝ Բոստոնի բժշկական կենտրոնում: Ֆրանսիա վերադառնալուց հետո աշխատել է բժշկական տարբեր բուժական ու հետազոտական հիմնարկություններում, որ մասնագիտացված էին մանկական նյարդաբանության բնագավառում: 1991 թվականին դարձել է այդ կազմակերպության պատվավոր նախագահը:
1970 թվականին հրավիրվել է Օքսֆորդ՝ մասնակցելու Եվրոպայի մանկական նյարդաբանության խմբի հետազոտական խմբի առաջին ժողովին. 1973 թվականին այն վերակազմավորվել է Եվրոպայի մանկական նյարդաբանության ֆեդերացիայի, որն իր մասնաճյուղերն ունի շատ երկրներում: 1991 թվականին Ժան Էսկարդին դարձել է այդ ֆեդերացիայի պատվավոր նախագահը[5][6]:
1999 թվականին ստեղծել և խմբագրել է Epileptic Disorders գիտական ամսագիրը[5]:
Հետազոտել է երեխաների մոտ էպիլեպսիա ու նյարդաբանական խանգարումներ առաջացնող ժառանգական շեղումների վաղ ախտորոշման եղանակները[6]:
Հեղինակել է ավելի քան 250 աշխատություններ՝ նվիրված մանկական նյարդաբանությանը[5]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (13 հուլիսի, 2009)[7]
- Մանկական նյարդաբանության նիդերլանդական միության Կորնելիա դե Լանգեի մեդալ (1985)
- Մանակական նյարդաբանության ամերիկյան միության Հոուերի մրցանակ (1986)
- Էպիլեպսիայի ուսումնասիրության ամերիկյան միության մրցանակ էպիլեպսիայի հետազոտության համար (1995)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://history.rcplondon.ac.uk/inspiring-physicians/jean-francois-marie-aicardi
- ↑ 2,0 2,1 various authors Прабук
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.avis-de-deces.net/f_jean-aicardi-paris-3eme-arrondissement-75003-paris_1989916_2015.html
- ↑ «Jean Aicardi» (անգլերեն)։ The Times։ 2015-09-15։ Վերցված է 2016-02-19
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Professor Jean François Marie Aicardi (1926-2015)» (անգլերեն)։ Official Website of the International Child Neurology Association։ 2015-08-04։ Վերցված է 2016-02-19
- ↑ 6,0 6,1 Jean-Jacques Chevrie Jean Aicardi // The Founders of Child Neurology / Stephen Ashwal. — Norman Publishing, 1990. — P. 642—647. — 935 p. — ISBN 9780930405267
- ↑ «Décret du 13 juillet 2009 portant promotion et nomination» (ֆրանսերեն)։ Légiefrance։ 2009-07-13։ Վերցված է 2016-02-19
|