Ժան Բատիստ Տյուբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաղաղության աստվածուհու արձանը Վերսալի պալատի այգում

Ժան Բատիստ Տյուբի (ֆր.՝ Jean-Baptiste Tuby) — ֆրանսիացի քանդակագործ իատալական ծագմամբ, ծնվել է Հռոմում 1635 թվականին և մահացել Փարիզում 1700 թվականի օգոստոսի 9-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավոր 1660 թվականին գալով Փարիզ, նա աշխատում էր գոբելենների արհեստանոցում Շառլ լը Բրենի ղեկավարությամբ։ Ըստ լը Բրենի էսքիզի նա մարմարով երեսպատում էր Փարիզի Սեն-Սևերին եկեղեցու երգչախմբի մեծ կամարաշարքը։

Համագործակցելով Անտուան Կուազևոյի հետ նա աշխատում էր կարդինալ Ջուլիո Մազարինիի տապանաքարի վրա, որի համար նա կերտել էր Հավատարմություն կերպարը (ֆր.՝ Fidélité) (1689-1692), ինչպես նաև պատրաստել էր տապանաքար Շառլ լը Բրենի մոր գերեզմանի համար[1]: Նա քանդակեց մարշալ Տյուրենի տապանաքարի գլխավոր ֆիգուրը (1676-1680)։

Տյուբին նաև աշխատում էր Ժան Բատիստ Կոլբերի պատվերով Սո պարկում (Ձմեռ աշխատանքը (ֆր.՝ L'Hiver), մարմար, այժմ գտնվում է Լյուքսեմբուրգյան այգում)։ Նա մասնակցում էր Փարիզի Սեվինի փողոցի 23 տան Կարնավալետ թանգարանի քանդակագործական հարդարմանը։

Լինելով Լյուդովիկ 14-րդի սիրելի քանդակագործը, նա իր ստեղծագործական գործունեության մեծ մասը հատկացնում էր Վերսալի պալատին:

  • Ապոլլոնի մարտակառքը Ապոլլոնի ավազան խմբի գրխավոր քանդակն է (1668-1671 թվականներ),
  • Ծաղկազարդ կղզու եղեգնյա թփուտներում խայտացող երկու ամուրների խումբը Ֆլորայի ավազանի կամ Գարնան երկրորդական դեկորն է (1672-1674 թվականներ),
  • Քնարերգական պոեմը` մարմարից, 2,4 մետր բարձրությամբ,տեղակայված է Լատոնայի ավազանի հրապարակի վերին մասում,
  • Մանորդ-Ամուրը, Վերսալյան լաբիրինթոսի մուտքն է:

1663 թվականին ընտրվել է որպես Ակադեմիայի անդամ, 1672-ին արժանացել է Ֆրանսիայի քաղաքացիության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]