Jump to content

Ժանին Հեննիս-Պլասհարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանին Հեննիս-Պլասհարտ
 
Կուսակցություն՝ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն[1]
Կրթություն՝ Q2742641?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 7, 1973(1973-04-07) (51 տարեկան)
Ծննդավայր Հեյրլեն, Լիմբուրգ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն  Նիդերլանդների Թագավորություն

Ժանին Անտուանետ Հեննիս-Պլասհարտ (հոլ.՝ Jeanine Antoinette Hennis-Plasschaert, ապրիլի 7, 1973(1973-04-07), Հեյրլեն, Լիմբուրգ, Նիդերլանդներ), հոլանդացի քաղաքական գործիչ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ից Գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ և ՄԱԿ-ի Իրաքին աջակցության առաքելության ղեկավար։ 2004-2010 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ Քաղաքական գործունեության ընթացքում զբաղվել է քաղաքացիական ազատությունների, տրանսպորտի և արդարադատության հետ կապված հարցերով։ 2012 թվականին դարձել է Նիդերլանդների պաշտպանության նախարար՝ փոխարինելով Հանս Հիլլենին[2]։ Եղել է Նիդերլանդների առաջ կինը, որն զբաղեցրել է ռազմական բարձրագույն պաշտոնը։ Մալիում երկու զինվորների մահվան հետ կապված դեպքից հետո թողել է պաշտոնը։ 2017 թվականի հոկտեմբերին նրա փոխարեն նշանակվել է Կլաաս Դեյքհոֆը[3][4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանին Հեննիս-Պլասհարտը ծնվել է 1973 թվականի ապրիլի 7-ին Հեյրլենում, Նիդերլանդներ։ Ավարտել է Գաուդայի Սուրբ Անտոնի կաթոլիկ քոլեջի (հոլ.՝ St.-Antoniuscollege) ավագ դպրոցը։ Դրանից հետո Ուտրեխտում ընդունվել է ակադեմիա (հոլ.՝ Europese Academie voor Secretariaat)։ 2000 թվականից նիդերլանդական «Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և դեմոկրատիայի» անդամ է (հոլ.՝ Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD))[6]:

Նիդերլանդների պաշտպանության նախարարի պաշտոնում շատ է ճանապարհորդել ռազմակայաններում և հոլանդական զորամիավորման վայրերում՝ ստուգելով ստորաբաժանումների մարտունակությունը և ֆինանսական ծախսերը։ 2014 թվականին Ժանին Հեննիս-Պլասհարտը Նիդերլանդների Զինված ուժերի անունից ներողություն է խնդրել երեք բոսնիացի ընտանիքների Բոսնիական պատերազմի ժամանակ հոլանդացի զինվորների գործողությունների համար[7]։

2015 թվականին Հոլանդիայի ֆինանսների նախարարի և Նիդերլանդերի Թագավորական բանակի պաշտպանության ղեկավարի հետ այցելել է Մալիում Նիդերլանդների խաղաղապահ զորախումբ[8]։

Որպես պաշտպանության նախարար՝ Հեննիս-Պլասհարտի գործունեությունս բազմիցս քննադատվել է։ Քննադատության պատճառը եղել է կտրուկ հայտարարությունները և արարքաները, օրինակ՝ շուրջ 15 հազար հոլանդացի զինվորականներին զինվորական ծառայության համար ոչ համապատասխան անվանելը, ռազմական ծախսերը կրճատելը, զենք գնելը, երկու տանկային բրիգադ ցրելը, Ֆինլանդիային և Լիտվային 160 «Լեոպարդ» տանկ վաճառելը, Թուրքիայից Պետրիոտ հակահրթիռային համակարգերը հանելը, որոնց տեղադրումը նա պնդել է 2013 թվականին[9][10]։

2016 թվականի հունիսի 6-ին Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ զորավարժությունների շրջանակներում ականանետի կիրառման ժամանակ զոհվել են երկու հոլանդացի զինվորներ, ևս մեկը ծանր վիրավորում է ստացել։ Հոլանդիայի Անվտանգության համապատասխանության հանձնաժողովը ստուգումից հետո զեկույց է հրապարակել միջադեպի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ դա նախարարի մեղքն է, որը «ուշադրություն չի դարձրել անվտանգության չափանիշներին և փոխարենը հետապնդել է ռազմավարական նպատակներ»։ Դրանից հետո Հենիսը հրաժարականի մասին հայտարարություն է արել երկրի խորհրդարանի առաջ[11]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 22.07.2004-ից մինչև 14.01.2007՝ Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով կոմիտե,
  • 15.09.2004-ից մինչև 13.07.2009՝ Եվրամիություն-Թուրքիա համատեղ պատգամավորության խորհրդարանական կոմիտե,
  • 19.01.2006-ից մինչև 14.02.2007՝ բանտարկյալների՝ եվրոպական երկրների և ԱԱԾ-ի ենթադրյալ անօրինական տեղափոխման և պահման ժամանակավոր կոմիտե,
  • 15.01.2007-ից մինչև 30.01.2007՝ Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով կոմիտե,
  • 31.01.2007-ից մինչև 13.07.2009՝ Տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտե
  • 15.02.2007-ից մինչև 13.07.2009՝ Եվրամիություն-Ռուսաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակություն,
  • 16.07.2009-ից մինչև 16.06.2010՝ Տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտե
  • 16.09.2009-ից մինչև 16.06.2010՝ Եվրամիություն-Բելառուս փոխհարաբերությունների պատվիրակություն,
  • 16.09.2009-ից մինչև 16.06.2010՝ Եվրոնեստի պատվիրակություն (Արևելյան գործընկերության հարցերով համաժողով)[12]
  • 19.04.2010-ից մինչև 16.06.2010՝ Եվրամիություն-ԱՄՆ փոխհարաբերությունների պատվիրակություն[13],
  • 05.11. 2012-ից մինչև 04.10.2017՝ Նիդերլանդների պաշտպանության նախարար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.kiesraad.nl/binaries/kiesraad/documenten/rapporten/2017/2/definitieve-kandidatenlijsten-tk-2017/definitieve-kandidatenlijsten-tk2017-kieskring-s-gravenhage/osv3-9_Definitieve+kandidatenlijsten_TK2017_sGravenhage.pdf
  2. «Jeanine Hennis-Plasschaert Minister of Defence» (PDF). Curriculum Vitae. EUROPEAN PARLIAMENT website.
  3. «Dijkhoff named Netherlands defense minister - The Nation Nigeria». The Nation Nigeria (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «Dutch defence minister resigns over Mali mortar accident critical report - DutchNews.nl». DutchNews.nl (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Новости: Министр обороны Нидерландов подала в отставку после публикации отчета о гибели солдат на учениях». «ЭрТиВиАй Продакшн» (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «J.A. (Jeanine) Hennis-Plasschaert». Nederland en Europa. Europa NU Onafhankelijk & actueel.
  7. Dr. Manfred Gerstenfeld (2016 թ․ հուլիսի 7). «The Dutch apologize to Javans and Bosnians, but not to Dutch Jews». OpEds. israelnationalnews.
  8. Emilie van Outeren (2016 թ․ հուլիսի 15). «Nederland trekt alle helikopters terug uit Mali». nrc.nl.
  9. Юлия Индикатор (2014 թ․ մարտի 25). «Кто вы, госпожа министр обороны?». Ежедневный познавательный журнал «Школа Жизни.ру».
  10. «Нидерланды выводят комплексы ПВО Patriot из Турции». Армейские новости. Военный информатор. 2014 թ․ օգոստոսի 27.
  11. «Министр обороны Нидерландов подала в отставку после публикации отчета о гибели солдат на учениях». ЭрТиВиАй Продакшн (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. «Jeanine HENNIS-PLASSCHAERT». European Parliament MEPs. 2016.
  13. Laura C. Ferreira-Pereira, Bruno Oliveira Martins The European Union’s Fight Against Terrorism: The CFSP and Beyond. — Routledge, 2016. — С. 30. — 148 с. — ISBN 1134929900

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանին Հեննիս-Պլասհարտ» հոդվածին։