Ժայռային մողեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Darevskia rudis

Ժայռային մողեսներ (լատին․՝ Lacerta saxicola Eversmann), Lacertidae ընտանիքի մողեսների խումբ։ Տարածված են Կովկասյան լեռներում, Ղրիմի հարավային ափերին, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում և Հարավարևմտյան Թուրքմենիայում (Կոպետդաղ)։ Գլուխը տափակացած է, մարմնի վերին մասի գունավորումը լինում է շագանակագույն, կանաչադեղնավուն, սրճագույն կամ մոխրագույն։ Հայաստանի լեռներում տարածված L. s. valentini տեսակի և՛ էգը, և՛ արուն միայն կանաչ գույնի են։ Մարմնի կողքերին ունեն երկնագույն, կապույտ կամ մանուշակագույն կետիկներ, որոնք գեղեցիկ տեսք են տալիս մողեսներին։ Հայտնի է 25 տեսակ ու ենթատեսակ, որոնցից 21-ը տարածված է Կովկասում՝ քարքարոտ, ժայռոտ վայրերում։ Սնվում են մանր միջատներով, բազմանում ձվադրությամբ։ Հայաստանում տարածված է ժայռային մողեսի 8 տեսակ, որից 4-ը արուներ չունեն և բազմանում են կուսածնությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 277