Jump to content

Ժամը 12, վերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամը 12, վերև
անգլ.՝ Twelve O'Clock High
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1][2] և դրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և օդագնացություն
Թվական1949 և դեկտեմբերի 21, 1949[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀենրի Քինգ[1][2]
ՊրոդյուսերԴերիլ Զանուք
Սցենարի հեղինակՍայ Բարթլեթ և Հենրի Քինգ
ԴերակատարներԳրեգորի Փեք[2][4], Հյու Մառլոու[4], Գարի Մերիլ[4], Միլարդ Միտչել[4], Դին Ժագեր[4], Փոլ Ստյուարտ[4], Փոլ Փիցերնի[4], Ռոբերտ Արթուր[4], Սեմ Էդվարդս[4] և Ջոն Քելոգ
ՕպերատորԼեոն Շամրոյ
ԵրաժշտությունԱլֆրեդ Նյուման
ՄոնտաժԲարբարա ՄակԼին
Պատմվածքի վայրԼոնդոն
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն127 րոպե
 Twelve O'Clock High Վիքիպահեստում

«Ժամը 12, վերև» (անգլ.՝ Twelve O'Clock High — «Ժամը 12, վերևում»[Ն 1]), ռեժիսոր Հենրի Քինգի ֆիլմը, որ թողարկվել է 1949 թվականին և պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից ամերիկացի օդաչուների մասին։ Նկարահանվել է Սի Բարթլեթի և Լեյ Բեռնի համանուն վեպի (1948 թվական) վրա։ Լոս Անջելեսում ֆիլմի պրեմիերան կայացել է 1949 թվականի դեկտեմբերի 21-ին, Նյու Յորքում՝ 1950 թվականի հունվարի 26-ին[5], իսկ թողարկումը տեղի է ունեցել թվականի փետրվարին[6]։

Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգերում և հաղթել երկուսում՝ երկրորդ պլանի լավագույն դերասանի (Դին Ջագեր) և լավագույն ձայնագրության (Թոմաս Մոուլթոն) համար[7]։ 1998 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ֆիլմերի ազգային ռեեստրում[8][9]։

1949 թվականին ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժերի նախկին ծառայող Հարվի Ստովելը հնավաճառի խանութի ցուցափեղկում տեսնում է ծանոթ ֆիգորային կճուճը[Ն 2]։ Գնելով այն՝ Հարվին հեծանվով հասնում է Արչբերիում գտնվող լքված օդանավակայան[Ն 3]։ Գործողությունները տեղափոխվում են 1943 թվական։

Ավարտվել է ծանր ռմբարկոծիչների 918-րդ խմբի հերթական թռիչքը[Ն 4], որոնք նորից ունեցել են ոչ մխիթարական արդյունքներ. հինգ ինքնաթիռ խոցվել է անձնակազմի հետ միասին, իսկ հետ վերադարձածներից երկու մարդ սպանվել է, իսկ 18-ը վիրավորվել են։ Անմիջապես ստացվում է նոր հրաման, ըստ որի՝ ռմբակոծումը պետք է իրականացնել 2700 մ բարձրությունից, ինչը երկու անգամ ավելի ցածր է, քան նախորդը։ Գնդապետ Քիտ Դևենփորթը, որը գլխավորում է խումբը, գնում է իր ընկերոջ՝ բրիգադի գեներալ Ֆրենկ Սևիջի մոտ, որպեսզի քննարկեն այդ հարցը։ Գեներալը հրաժարվում է զիջել, չնայած Դևենփորթը բուռն կերպով պաշտպանում է իր ենթակաների շահերը։ Ծանր զրույցից հետո Սևիջը գնում է գեներալ-մայոր Պատրիկ Պրիտչարդի մոտ, որպեսզի քննարկեն 918-րդ խմբի անհաջողությունը։ Զրույցի ընթացքում հրամանատարը հասկանում է, որ Սևիջն ուզում է ինչ-որ բան ասել, բայց չի համարձակվում։ Արդյունքում ուղղակի հարցին այն մասին, թե ինչը կարող էր լինել 918-րդ խմբի անհաջողության պատճառը, Սևիջը պատասխանում է, որ մեղավորը Քիտ Դևենփորթն է, որը խիստ մտերիմ է ու կապված է իր ենթակաների հետ, ինչը թույլ չի տալիս կայացնել անհրաժեշտ որոշումները։ Դրանից անմիջապես հետո Պրիտչարդն ու Սևիջը մեկնում են Արչբերի։ Այնտեղ Քիտի հետ զրույցի ընթացքում պարզվում է, որ ամբողջ պլանը ձախողման եզրին հասցրած և մի քանի անձնակազմերի զոհվելու պատճառ դարձած հապաղումը եղել է երիտասարդ ղեկապետ Ցիմերմանի գործողությունների հետևանք։ Դևենփորթի՝ մեղքն իր վրա վերցնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում։ Դուրս գալով օդակայանի սահմաններից՝ Սևիջը գեներալ-մայորից իմանում է, որ հաջորդ օրն ինքը պետք է ընդունի Արչբերիի հրամանատարությունն ու փորձի կարգավորել իրավիճակը։ Ցիմերմանն ինքնասպանություն է գործում։

Սկսելով գեներալի դուրս գալու ժամանակ փաստաթղթերը չստուգած ժամապահին նկատողություն տալուց՝ Սևիջն առաջին իսկ օրից փոխում է խմբի համար սովորական ռեժիմը։ Օդակայանի հրամանատարի պաշտոնում նա նշանակում է մայոր Ջո Քոբին։ Վերջինս այդ պաշտոնում փոխարինում է գեներալի որդի և գնդապետի թոռ Բեն Հեյթլիին, որն աչքի է ընկնում թափթփված ու անպաշտաճ վարքով, թռիչքներից խուսափելով։ Սևիջը խիստ նկատողությունից հետո Հեյթլիին նշանակում է ռմբակոծիչի հրամանատար, որը կոչում է «Բորոտների գաղութ», և որը պետք է դառնա խմբի նմանատիպ անդամների ապաստան։ Մեծամասնությունը դժգոհ են դրանից, և ամեն ինչ հանգում է նրան, որ բոլոր օդաչուները վերջերս «Պատվո մեդալի» արժանացած լեյտենանտ Բիշոփի միջոցով ցանկություն են հայտնում տեղափոխվել այլ խումբ։ Սևիջը օգնության համար դիմում է Ստովելին, որն զբաղվում է թղթաբանությամբ. նա խնդրում է ուշացնել թղթերի ուղարկումն ու իրեն տալ գոնե տասը օր իր պլանի իրականացման համար։ Նախկին փատսաբան և Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Ստովելը վստահում է նրան և համաձայնում օգնել։

Քայլ առ քայլ կյանքի կոչելով իր պլանը, փոխելով հաստատված կարգերն ու հայացքները՝ Սևիջը վերջապես մի օր որոշում է իր խմբի հետ թռչել առաջադրանքը կատարելու։ Այն ժամանակ, երբ վատ եղանակի պատճառով մյուս բոլոր խմբերը Պրիտչարդի հրամանով հետ են վերադառնում, Սևիջը, ուշադրություն չդարձնելով հրամանի վրա, 918-րդ խմբի հետ կատարում է առաջադրանքն ու առանց կորստի վերադառնում։ Այդ դեպքը մեծացնում է անձնակազմերի խանդավառությունն ու լավատեսությունը, ինչպես նաև գեներալ-մայորի զայրույթն ու միաժամանակ երաժտագիտությունը։ Սակայն օդաչուներից ոչ մեկն այդպես էլ հետ չի վերցնում տեղափոխվելու վերաբերյալ իր դիմումը, և գեներալական ստուգման նախօրեին, որը նպատակ ունի պարզել անձնակազմերի դժգոհության պատճառը, Սևիջն իր մոտ է կանչում Բիշոպին՝ փորձելով պատանուն բացատրել, որ իր գործողությունների նպատակն է հնարավորինս ավելի մարտունակ դարձնել խումբը։ Հաջորդ օրը բոլորը, սկսած Բիշոպից, հետ են վերցնում իրենց դիմումները։ Հաջող թռիչքները բոլոր ծառայողներին ստիպում են ցանկություն հայտնել դրանց մասնակցելու, ինչի արդյունքում սկսում են առանց թույլտվության ինքնաթիռ բարձրանալ և մարտերին մասնակցել տարբեր մասնագիտությունների մարդիկ, որոնց թվում էին քահանան ու ծերունի Ստովելը։ Սակայն Սևիջը, իմանալով այդ մասին, ամեն կերպ արգելում է նման արարքները։

Թռիչքներից մեկից հետո գեներալը բարում իմանում է Բեն Հեյթլի՝ ողնաշարի վնասվածք ստանալու մասին, որը նա ստացել էր կապիլուլտվելու և դրանից հետ ընկնելու հետևանքով։ Թաքցնելով ուժեղ ցավ պատճառող վնասվածքը՝ Հեյթլին կատարում է երեք թռիչք, մինչև ինքնաթիռից դուրս գալիս ուշաթափվում է ու հայտնվում հիվանդանոցում։ Սևիջն այցելում է օդաչուին, և վերջինս բուժքրոջից իմանում է, որ գեներալն իր մասին մեծ համարում ունի։

Գալիս է շատ բարձ առաջադրանքի կատարման ժամանակը. անհրաժեշտ է կատարել երկու թռիչք՝ Գերմանիայի տարածքում գտնվող գնդառանցքակալների գործարանը ռմբակոծելու համար։ Առաջին օրը թռիչքը գլխավորում է Սևիջը, ռումբերը նետվում են, բայց գեներալի ու նրանց մարդկանց աչքի առաջ զոհվում է վեց անձնակազմ, որոնց թվում էր Ջո Քոբը։ Վերջինիս մահը զենիթահար թնդանոթ ուղղակի հարվածի հետևանք էր և մեծ ազդեցություն է թողնում Սևիջի վրա։ Երբ հաջորդ օրը վրա է հասնում թռիչքն սկսելու ժամանակը, գեներալը ենթարկվում է մարտական շոկի և չվերահսկելով իրեն՝ փորձում է արգելել թռիչքը։ Հեյթլին հրամանատարին հանձնում է Ստովելին ու Դևենփորթին, իսկ ինքն ստանձնում է հրամանատարի դերը։ Ամբողջ օրը Սևիջն առանց խոսելու և առանց շարժվելու նստում է բազկաթոռին՝ սպասելով անձնակազմերի վերադարձին։ Իմանալով, որ Հեյթլիի գլխավորությամբ բոլոր ռմբակոծիչները, բացառությամբ երկուսի, անվնաս վերադարձել են, Սևիջն ուշքի է գալիս ու անմիջապես գնում քնելու։

1949 թվական։ Ստովելը, զբոսնելով օդանավակայանում, հեծանվով հեռանում է իր տան ուղղությամբ։

Դերասան Դեր
Գրեգորի Փեք Ֆրենկ Սևիջ Ֆրենկ Սևիջ
Գերի Մերիլ Քիտ Դևենփորթ Քիտ Դևենփորթ
Հյու Մառլոու Բեն Հեյթլի Բեն Հեյթլի
Դին Ջագեր Հարվի Ստովել Հարվի Ստովել
Միլարդ Միտչել Պատրիկ Պրիտչարդ Պատրիկ Պրիտչարդ
Ջոն Քելլոգ Ջո Քոբ Ջո Քոբ
Փոլ Ստյուրատ մայոր «Դոք» Քայզեր մայոր «Դոք» Քայզեր

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Անվանակարգ Ներկայացված Արդյունք
1950 Օսկար Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Դին Ջագեր Հաղթանակ
Լավագույն ձայն Հաղթանակ
Տղամարդու լավագույն դերակատարում Գրեգորի Փեք Անվանակարգ
Լավագույն ֆիլմ[7] Անվանակարգ
1950 ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ Տասը լավագույն ֆիլմեր Հաղթանակ
1950 Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակ Լավագույն դերասան Գրեգորի Փեք Հաղթանակ
  1. Հարձակում գործող ռմբակոծիչներին ցուցումներ տրվել են ինքնաթիռի հետ կապված տեղական կոորդինատներով։ Հորիզոնական հարթությունում բպատակակետը նշվել է թվահարթակի անալոգիայով. ժամը 12՝ առաջ ըստ կուրսի, ժամը 6՝ հետ։ «High» (վերև, վեր), «level» (նույն բարձրության վրա), «low» (ներքև, տակ) տերմինները որոշել են ուղղահայաց դիրքը։
  2. Ռոբին Հուդի ֆիգուրի տեսքով կճուճն օգտագործվել է սպաների բարում՝ ցույց տալու համար, որ հաջորդ օրը նշանակված է մարտական թռիչք։
  3. Անվանումը հորինված է։ B-17 ավիաբազան տեղակայված է եղել Alconbury քաղաքի մոտ։
  4. Խմբի համարը հորինված է։ Նախատիպ են ծառայել 8-րդ օդային բանակի 306-րդ և 97-րդ խմբերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Army Air Forces Aid Society. The Official Guide to the Army Air Forces. New York: Simon & Schuster, 1944.
  • Caidin, Martin. Black Thursday. New York: E.P. Dutton & Co., Inc., 1960. 0-553-26729-9.
  • Caidin, Martin. Everything But the Flak. New York: Duell, Sloan and Pearce, 1964.
  • Caidin, Martin. Flying Forts: The B-17 in World War II. New York: Meredith Press, 1968.
  • Dolan, Edward F. Jr. Hollywood Goes to War. London: Bison Books, 1985. 0-86124-229-7.
  • Duffin, Allan T. and Paul Matheis. The 12 O'Clock High Logbook. Albany, Georgia: Bearmanor Media, 2005. 1-59393-033-X.
  • Hardwick, Jack and Ed Schnepf. "A Viewer's Guide to Aviation Movies." The Making of the Great Aviation Films. General Aviation Series, Volume 2, 1989.
  • Kerrigan, Evans E. American War Medals and Decorations. New York: Viking Press, 1964. 0-670-12101-0.
  • Lay, Beirne Jr. and Sy Bartlett. 12 O'Clock High. New York: Harper & Brothers, 1948 (Reprint 1989). 0-942397-16-9.
  • "Medal of Honor Recipients, World War II (M-S)." Արխիվացված 2008-04-30 Wayback Machine United States Army Center of Military History.
  • Murphy, Edward F. Heroes of WWII. Novato, California: Presidio Press, 1990. 0-345-37545-9.
  • Orriss, Bruce. When Hollywood Ruled the Skies: The Aviation Film Classics of World War II. Hawthorn, California: Aero Associates Inc., 1984. 0-9613088-0-X.
  • Rubin, Steven Jay. "Chapter 3, Twelve O'clock High." Combat Films: American Realism, 1945–2010. Jefferson, North Carolina: McFarland and Company, 2011. 978-0-7864-5892-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամը 12, վերև» հոդվածին։