Ժամացույցի աշտարակ (Բոտևգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ժամացույցի աշտարակ
Botevgrad clock tower.jpg
Տեսակժամաշտարակ
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ՏեղագրությունԲոտևգրադ
ՎայրԲոտևգրադ
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Բարձրություն30 մետր
Հիմնադրված է1866
ՃարտարապետVuno Markov?
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ
Կոորդինատներ: 42°54′24.999984099988″ հս․ լ. 23°47′30.999984100006″ ավ. ե. / 42.90694444002777175° հս․. լ. 23.79194444002778042° ավ. ե. / 42.90694444002777175; 23.79194444002778042

Ժամացույցի աշտարակ Բոտևգրադում (բուլղար․՝ Часовниковата кула в Ботевград), ժամաշտարակ, Բոտևգրադ քաղաքի գլխավոր խորհրդանիշը։ Ընդգրկված է Բուլղարիայի զբոսաշրջային ազգային 100 օբյեկտների ցանկում։ Կառուցվել է 1866 թվականին, շնորհիվ ժամացույցի նորացված մեխանիզմի՝ ամեն անգամ իր զանգերով հայտնում է ճշգրիտ ժամը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը կառուցվել է 1866 թվականի մասշտաբային շինարարության ժամանակ, որի արդյունքում Սամունջիևո գյուղը վերածվել է քաղաքի։ Շինարարությունը կատարվել է Միդհաթ փաշայի պատվերով։ Աշտարակը կառուցել է վրաչեշցի վարպետ Վունո Մարկովը, ժամացույցի մեխանիզմը պատրաստել է դարբին Գենչո Նակովը, իսկ զանգակները՝ Լազար Դիմիտրովը Բանսկոյից։ Ի սկզբանե աշտարակի վերևում եղել է փայտե տնակ, որից ամեն ժամ դուրս է եկել ֆեսով թուրքի կերպար՝ համապատասխան ժամի քանակով խոնարհվելով զանգերի քանակով։ Բուլղարիայի ազատագրումից հետո թուրքական խորհրդանշանը հանվել է աշտարակից[1]։

1924 թվականին աշտարակին կից կառուցել են գրադարան։ Հետագա 50 տարիների ընթացքում վերակառուցման ժամանակ գրադարանը քանդել են ու տնկել են ծառ։ Ժամանակի ընթացքում ծառն այնպես են աճել, որ գրեթե հասել են աշտարակի բարձրությանը։ Ծառը շատ սիրվել է քաղաքի բնակիչների կողմից․ տարիներ շարունակ այն զարդարել են Ծննդյան տոների նախօրեին։ Սակայն տարիների ընթացքում ծառը շատ էր մոտեցել աշտարակին, իսկ նրա արմատները վտանգ էին ներկայացնում շինության համար։ Ծառն արմատախիլ է արվել, իսկ հրապարակի մյուս ծայրին տնկվել են երեք նոր ծառեր։

Իր մեկդարյա պատմության ընթացքում ճարտարապետական հուշարձանը վերանորոգվել է։ այնտեղ իրականացվել են գեղարվեստական աշխատաքներ, որոնց նպատակը եղել է աշտարակի տեսքի ու ոճի փոփոխությունը։ Աշտարակն ընդգրկված է Բուլղարիայի զբոսաշրջային ազգային 100 օբյեկտների ցանկում, ինչպես նաև Բոտևգրադ քաղաքի պատմության թանգարանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամացույցի աշտարակը Վերածննդի ժամանակ քիչ կառույցներից է, որ պահպանվել է ոչ միայն Բոտևգրադում, այլև մարզում։ Գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ փակելով դեպի այն տանող շատ ճանապարյների հեռանկարը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի բարձրությունը 30 մ է, որի արդյունքում այն ամենբարձր ժամաշտարակն է Բուլղարիայում[2]։ Բարոկկոյի տարրերն ու ֆրեսկոները զարդարում են աշտարակի ուռուցիկ քիվերը։ Աշտարակում կան ճարտարապետական համանման տարրեր, ինչպես Պլովդիվի ու Կոպրիվշտիցայի կառույցներում։ Աշտարակը զարդարված է կապույտ ֆրեսկոներով։ Նրա ներքին հատվածը քարե խուց է դռնակով, որը թույլ է տալիս մեխանիկներին հասնել ժամացույցի մեխանիզմին այն սպասարկելու կամ նորոգելու համար։

Աշտարակի շինության համար կիրառվել են Բոժենիցա գյուղից բերված խոշոր քարեր և Վրաչեշ քաղաքից բերված փայտանյութ։ Աշտարակը բաղկացած է համամասնական երեք հատվածներից՝ 30 մ ընդհանուր բարձրությամբ։ Հիմքում 11 մ կողմով քառակուսի է՝ պատրաստված կրաքարից։ Հաջորդ հատվածը նեղանում է, իսկ եզրերն ընդգծված են կիսագմբեթներով, ինչը քիվերի հետ կառույցին շքեղ տեսք է տալիս։ Վերին մասը բարձրանում է քիվերի վրա և ավելի նեղանում։ Այն ունի վեցանկյան տեսք․ այս մասում են տեղադրված զանգակները։ 1870 թվականին տանիքին տեղադրվել է հողմացույց։

Աշտարակի մուտքի մոտից մինչև նրա գագաթը, որտեղ գտնվում է ժամացույցի մեխանիզմը, կա ոլորապտույտ աստիճան։ Աշտարակի մեղեդային երաժշտությունը լսելի է 3 կմ շառավղով։

Ժամացույցի մեխամիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամացույցի ինքնատիպ մեխանիզմը պատրաստել է «Կանտարջիյատա» ընկերությունը, որտեղ աշխատել է Գենչո Նակովը: Այն ներկայումս Բոտևգրադի թանգարանի ցուցանմուշ է: Ժամացույցի նոր մեխանիզմը պատրաստել է «Էտիրա» (Етъра) ընկերությունը: Ժամացույցը զարկերը հնչում են ամեն ժամը մեկ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Влайкова Симеонка (2000)։ Ботевград през годините, Част 1։ Ботевград։ էջ 67 
  2. Влайкова Симеонка (2003)։ Ботевград през годините, Част 2։ Ботевград։ էջեր 89 – 93