Ժամանակակից արվեստի թանգարան (Լիոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակակից արվեստի թանգարան
General view - Parc de la Tête d'Or - DSC05248.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
ՏեղագրությունԼիոն և 6th arrondissement of Lyon?
Հասցե69006
Հիմնադրված է1984
Այցելուներ66 470 մարդ, 35 012 մարդ (2003)[2], 131 520 մարդ (2015)[2], 126 835 մարդ (2010)[2], 147 030 մարդ (2013)[2], 226 442 մարդ (2008)[2], 64 632 մարդ (2004)[2], 135 000 մարդ (2016)[2], 116 534 մարդ (2001)[2], 114 596 մարդ (2009)[2], 44 030 մարդ (2002)[2], 66 470 մարդ (2006)[2], 42 741 մարդ (2007)[2], 85 065 մարդ (2014)[2], 123 032 մարդ (2012)[2], 146 087 մարդ (2005)[2], 111 896 մարդ (2017)[2] և 147 759 մարդ (2011)[2]
Կայքmac-lyon.com

Լիոնի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art contemporain de Lyon, կրճատ՝ MAC), թանգարան Ֆրանսիայում՝ Լիոնում, նվիրված ժամանակակից արվեստին:

Թանգարանը գտնվում է Լիոնի 6-րդ շրջանի Տետ դ՚Օր այգուց ոչ հեռու և զբաղեցնում է Շառլ Մեյսոնի նախագծով կառուցված, հետագայում ճարտարապետ Ռենցո Պիանոյի կողմից վերանորոգված Լիոնի նախկին արքունիքում:

1996 թվականին Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի շենքում տեղի ունեցավ Մեծն յոթնյակի 22-րդ գագաթնաժողովի միջոցառումը:

Պատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի կառուցման որոշումը ընդունվել է 1983 թվականին, 1984 թվականին այն բացվեց և գտնվում էր Լիոնի գեղարվեստի թանգարանի շենքում, սկզբում անվանվել էր Սեն-Պերի ժամանակակից արվեստի թանգարան (Saint-Pierre art contemporain musée): 1988 թվականին Ֆրանսիայի թանգարանների վարչության կողմից այն պաշտոնապես ստացել է ժամանակակից արվեստի թանգարանի կարգավիճակ[3]: 1995 թվականին թանգարանը տեղափոխվել է Լիոնի 6-րդ շրջանի ներկայիս շենք, և հանդիսավոր բացվել է նույն թվականի դեկտեմբերի 19-ին, երկու ամսվա ընթացքում թանգարանն ունեցավ 130 000 այցելու[4]:

Այցելուների թիվը ըստ տարիների՝ 66 470 մարդ (2006), 42 741 (2007), 198 248 (2009), 129 681 մարդ (2010), 149 269 մարդ (2011), 124 629 մարդ (2012):

Թանգարանի շենքը ունի երկու կողմից մուտք և 2700 քառ. մ ցուցասրահ: Թանգարանի գոյության տարիներին տեղի է ուեցել ավելի քան 100 ցուցահանդես[4]: 1984 թվականի առաջին ցուցադրությունը նվիրված էր Ժորժ Աադիլոնի աշխատանքներին:

Մի քանի ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվական — Կիմսուջա: Conditions of humanity, conditions d'humanité.
  • 2005 թվական — Էնդի Ուորհոլ l'œuvre ultime (հետահայաց).
  • 2007 թվական — Վուրմ Էրվին (հետահայաց).
  • 2008 թվական — Քեյթ Հարինգ (հետահայաց).
  • 2010 թվական — Բեն (հետահայաց), Նաուման Բրյուս (անհատական); Trisha Brown (անձնական); Olivier Mosset (անհատական).
  • 2011 թվական — Պասկալ Տայու (անձնական); 11e Biennale d'art contemporain de Lyon.
  • 2012 թվական — Ռոբերտ Կոմբաս (անհատական).
  • 2014 թվական — Imagine Brazil; Motopoétique (խմբային ցուցադրություն, կազմակերպված Պոլ Արդենի կողմից).
  • 2015 թվական — Rétrospective Erró; Open Sea.
  • 2016 թվական — Յոկո Օնո- Lumière de L'aube.
  • 2017 թվական — Wall Drawings, Icônes urbaines; Los Angeles, une fiction; 14e Biennale d'art contemporain de Lyon.
  • 2019 թվական — Pardo é Papel, Maxwell Alexandre; 15e Biennale d'art contemporain de Lyon.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Ministry of Culture (France) Fréquentation des Musées de FranceMinistry of Culture (France).
  3. Mairie de Lyon (2004)։ Zoom rive gauche — Lire la ville en creux et en relief — Lieux, sites et acteurs du patrimoine։ Mission site historique de la ville de Lyon։ էջ 34 
  4. 4,0 4,1 «6eme arrondissement > Sorties et loisirs > Musées > Musée d'Art Contemporain»։ Lyon։ Վերցված է հունիսի 12, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]