Ժակ Ռու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժակ Ռու
ֆր.՝ Jacques Roux
Jacques Roux - estampe du musée Carnavalet.jpg
Ծնվել էօգոստոսի 21, 1752(1752-08-21)
ԾննդավայրՊրանզակ[1]
Մահացել էփետրվարի 10, 1794(1794-02-10) (41 տարեկանում)
Մահվան վայրBicêtre, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և քրիստոնյա քահանա
Քաղաքական կուսակցությունEnragés?
Jacques Roux Վիքիպահեստում

Ժակ Ռու (Roux) (1752—1794), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, «կատաղիներ»֊ի ղեկավարներից։ Եղել է կոյղեվիերնեբի ակումբի անդամ։ 1792 թ. ընտրվել է Փարիզի կոմունայի անդամ։ Սպեկուլյանտների համար պահանջել է մահապատիժ, մերկացրել հարուստներին։ Ժիրոնդիստների անհաշտ թշնամի էր, մասնակցել է 1793 թ. մայիսի 31-ից հունիսի 2-ի ապստամբությանը, որը հանգեցրեց Յակոբինյան դիկտատուրայի հաստատմանը 1793 թ. հունիսին սուր քննադատության է ենթարկել Յակոբինյան սահմնադրությունը, որը չէր պաշտպանում չքավորության շահերը։ Վտարվել է կորդելիերների ակումբից՝ Ժ Պ․ Մարատի սպանությունից հետո։ Հրատարակել է թերթ (այն դիտել է որպես նրա «Ժողովրդի ձայն» թերթի շարունակություն), որտեղ պրոպագանդել է «կատաղիներ»-ի գաղափարները։ Յակոբինյան կառավարության դեմ ելույթի համար երկու անգամ ձերբակալվել է, բանտում ինքնասպան է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png