Թևապտուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թևապտուղ (Samara), չոր միասերմ պտուղ (ընկուզանման կամ սերմնապտղանման) կաշեկերպ պտղապատյանով, որն առաջացնում է թևանման մակաճումներ։ Ձևավորվում է վերին (ծփի, հացենի) կամ ստորին (կեչի, լաստենի) սինկարպային գինեցեյից։ Թևապտուղը բնորոշ է հիմնականում բարձրաբուն ծառերին և լիաններին, որոնց պտուղները ծառից անջատվելով (քամիների ժամանակ), պտտվում են զգալի տարածությունում։ Վերին սինկարպային գինեցեյից ձևավորվում է նաև թխկիի երկթևապտուղը (disamara), որը պատկանում է կոտորակային պտուղներին (սերմերը հասունանալիս բաժանվում են 2 թևապտուղի)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։