Կոտորակային բյուրեղացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոտորակային բյուրեղացում, նյութերի բաժանման և մաքրման եղանակ։ Իրականացնում են լուծույթը սառեցնելով, լուծելիությունը փոքրացնող քիչ քանակի նյութ ավելացնելով կամ հաստատուն ջերմաստիճանում լուծիչը հեռացնելով։ Բաժանման արդյունավետությունը կախված է բաղադրիչների քանակների հարաբերությունից, լուծելիությունից, ինչպես նաև բյուրեղացման պայմաններից։ Կոտորակային բյուրեղացումը բազմափուլ պրոցես է և կիրառում են քիմիական հատկություններով մոտ նյութերը. օրինակ, նիոբիումի ու տանտալի, ռադիումի և բարիումի միացությունները իրարից բաժանելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 641 CC-BY-SA-icon-80x15.png