Թրեյ Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրեյ Յանգ
Trae Young

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա Հոքս
Դիրքը Խաղարկող
Համար № 11
Ի ծնե տրված անունը Ռեյֆորդ Թրեյ Յանգ
Rayford Trae Young
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 19, 1998 (25 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաբոք, Տեխաս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,85 մ
Քաշ 82 կգ
Դպրոց «Նորման նորթ» ավագ դպրոց
(Նորման, Օկլահոմա)
համալսարան Օկլահոմա (2017–2018)
Դրաֆթի տարի 2018 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Դրաֆթ ակումբ Դալաս Մավերիքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա Հոքս (2018-այժմ)
Մրցանակներ
  • NBA աստղ (2020)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2019)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2018)
  • Ուեյման Թիսդեյլի մրցանակ (2018)
  • All-Big 12 առաջին թիմ (2018)
  • Big 12 տարվա առաջինկուրսեցի (2018)
  • NCAA մրցաշրջանի առաջատար՝ միավորների ասպարեզում (2018)
  • NCAA մրցաշրջանի առաջատար՝ արդյունավետ փոխանցումների ասպարեզում (2018)
  • McDonald's All-American (2017)

Ռեյֆորդ Թրեյ Յանգ (անգլ.՝ Rayford Trae Young, սեպտեմբերի 19, 1998(1998-09-19), Լաբոք, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ատլանտա Հոքս» ակումբում։

Համալսարանային առաջնությունում (NCAA) ներկայացրել է Օկլահոմայի համալսարանի «Սուներս» ուսանողական թիմը։ 2017-18 մրցաշրջանի ավարտին գլխավորել է առաջնությունը՝ միավորների և արդյունավետ փոխանցումների ասպարեզում։

Մեկ ուսումնական տարի համալսարանային թիմում հանդես գալուց հետո ընտրվել է NBA-ի 2018 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 5-րդ համարի ներքո՝ «Դալաս Մավերիքսի» կողմից և Լուկա Դոնչիչի հետ փոխատեղվելուց հետո տեղ գտել «Ատլանտա Հոքսում»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյ Յանգ» հոդվածին։