Թրահել Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թրահել Վարդանյան
Trahel Vardanyan 03.jpg
Ծնվել էապրիլի 20, 1960(1960-04-20) (59 տարեկան)
Վերին Գետաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաշխարհագրագետ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր (2014) և աշխարհագրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն

Թրահել Գերասիմի Վարդանյան (ծնվ․՝ 1960, ապրիլի 20, Վերին Գետաշեն, ՀՀ), աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ[1], Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 - 1987, ԵՊՀ ՀՄ ֆակուլտետ, էքսկուրսավարի բաժին,
  • 1983 - 1987, ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ,
  • 1989 - 1992, ԵՊՀ ասպիրանտուրա։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրահել Վարդանյանը 1995 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Հայաստանի Հանրապետության գետերի նվազագույն հոսքը և հաշվարկը» թեմայով թեկնածուական աշխատանքը՝ ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2013 թվականին նույն համալսարանում պաշտպանել է «Հայաստանի գետերի հոսքի տատանումները և կանխատեսումը կլիմայի գլոբալ փոփոխության դեպքում» թեմայով դոկտորական աշխատանքը և ստացել է աշխարհագրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2004 թվականին ստացել է դոցենտի, 2014 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։

Գիտահասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականից Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի խորհրդի անդամ,
  • 1997 - 2000 և 2008 թվականից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհրդի նախագահ,
  • 1999 թվականից Հայհիդրոմետ վարչության գիտատեխնիկական խորհրդի անդամ,
  • 2011 թվականից ԵՊՀ-ում գործող «Երկրագիտություն» մասնագիտության գծով 005 մասնագիտական խորհրդի անդամ,
  • 2007 թվականից Հողի և ջրի պահպանության համաշխարհային ասոցիացիայի անդամ,
  • 2004 թվականից Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի վարչության անդամ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների աշխատանքների համակարգող,
  • 2003 թվականից «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ,
  • 1999 թվականից Հայ Ջրաբանների ընկերակցության անդամ,
  • 2000 թվականից Շրջակա միջավայրի պատմության Եվրոպական Ընկերության անդամ,
  • 2002 թվականից Միջազգային աշխարհագրական միության հողերի դեգրադացիայի և անապատացման հանձնաժողովի անդամ,
  • 2005 թվականից Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]