Jump to content

Թռենչքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թրենչքոթ, հաստ, բամբակյա, կաշվե և փոփլինե կտորներից կարված անջրանցիկ բաճկոն է[1]։ Ընդհանուր առմամբ այն ունի շարժվող աստառ, ռագլանե թևեր, դասական տեսակները ունեն տարբեր երկարություններ՝ կոճերից վերև (ամենաերկարը) և ծնկներից վերև (ամենակարճ)[1]։ Սկզբնական շրջանում այն բանակի սպաների հագուստ է եղել (այն ստեղծվել է պատերազմից առաջ և հարմարեցվել է Առաջին Համաշխարհային Պատերազմի խրամատներում օգտագործելու համար) և այն իր ազդեցությունն է ունեցել ոճի ձևավորման մեջ։

Ավանդական թռենչքոթը երկակի կրծքավանդակով հագուստ է, 10 առջևի կոճակներով, լայն կողերով, խոշոր ծալքերով և կոճակները ծածկող գրպաններով։ Վերարկուի գոտկատեղը ծածկված է ինքնաշերտ գոտիով, գոտիներ կան նաև դաստակների շուրջը, որոնք ավելի են ամրացնում (անձրևր տակ հեռադիտակ օգտագործելու ժամանակ կանխում են նախաբազուկում անձրևաջրի լցվելը)։ Վերարկուն ունի նաև գոտիներ ուսերի շրջանում, որոնք ծածկում են կոճակները․ դրանք առանձնահատուկ գործառություն ունեին ռազմական տեսակետից։ Ավանդական թռենչքոթը ուներ խակի գույն, սակայն ավելի նորերը ստեղծվում էին տարբեր գույներից։

Առաջին Համաշխարհային Պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռենչքոթը մշակվել է, որպես այլընտրանքային տարբերակ Առաջին համաշխարհային պատերազմում բրիտանացի և ֆրանսիացի զինվորների մաշված և ծանր վերարկուները փոխարինելու համար։ Թռենչքոթի հայտնագործումը կապվում է բրիտանական երկու հայտնի հագուստ արտադրողներ Բարբրիի և Աքուասքաթում հետ 1850-ական թվականներին։ 1879 թվականին Թոմաս Բարբրին հայտնաբերել է «գաբարդին» կտորի տեսակը և 1901 թվականին ներկայացրել է Միացյալ Թագավորության Պատերազմական գրասենյակ, որպես բանակային սպաների բաճկոն[2][3][4][5]։

Թռենչքոթը դարձել էր կարևոր հագուստ բրիտանական բանակում, որը ձեռք էր բերվում սպաների կողմից՝ մասնավոր գնման ձևով․ առաջին դասի սպաները պարտավոր չէին գնել[6]։ Ոչ մի այլ մարդ իրավունք չուներ կրելու։ Մեկ այլ հագուստի կարևոր տեսակ էր «Բրիտանական Վորմ»-ը՝ բամբակյա վերարկու, որը նման էր նախկինում օգտագործվող ծանր վերարկուին, սակայն ավելի կարճ էր․ այն նույնպես կրում էին առաջին դասի սպաները և բրիտանացի օֆիսերները։

Առաջին Աշխարհամարտի ընթացքում թռենչքոթի դիզայնը ձևափոխվեց, որպեսզի ներառի ուսերի հատվածում գոտիներ և D- օղակներ։ Գոտիները նախատեսված էին տարբեր տեսակի նշանների կցման համար, իսկ D- օղակները քարտեզներ, թրեր կամ այլ հարմարանքներ՝ գոտուն ամրացնելու համար։ Կար մի հայտնի միֆ, ըստ որի այն ձեռքի նռնակների կցորդման համար էր նախատեսված։

Այս վերջին դիզայնը հենց անվանվեց թռենչքոթ առաջնագծում ծառայողների կողմից։ Շատ թռենչքոթեր ունեին մեծ գրպաններ քարտեզների համար, ինչպես նաև փաթաթաններ և օդափոխիչներ, որպեսզի լուծվի ավելի վաղ առկա եղած ռետինե վերարկուների բույրի խնդիրը։

Պատերազմի ժամանակ մշակվել և վաճառվել է մի շարք անջրանցիկ վերարկուներ, որոնք բավարարել են պատերազմական գրասենյակի բոլոր պահանջները։ Այն, ինչ դարձավ հայտնի թռենչքոթ, իր մեջ ներառում էր զինվորական, անջրանցիկ վերարկու՝ մշակված բրիտանացի սպաների համար[7]։ Շատ վետերաններ, վերադառնալով քաղաքացիական կյանք պահում էին վերարկուն, որը հետագայում դարձավ նորաոճ և տղամարդկանց և կանանց համար։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նույնպես բրիտանացի սպաները շարունակեցին կրել թռենչքոթ՝ ցուրտ եղանակին։ Այլ ազգեր նույնպես սկսեցին արտադրել թռենչքոթի ոճով բաճկոններ, հատկանշական են ԱՄՆ-ն և Սովետական Միությունը, ինչպես նաև այլ եվրոպական երկրկներ՝ Բելգիա, Գերմանիա, Հունաստան, Նիդերլանդներ, Հոլանդիա (հաճախ կարելի էր տեսնել 1930-40 պատերազմի դաշտից ստացված լուսանկարներում,նույնիսկ հարձակվող ջոկատների մոտ), չնայած պատերազմի զարգացմանը զուգընթաց ավելի կարճ «դաշտային բաճկոններ»-ը դարձան ավելի հայտնի, որոնց մեջ էին մտնում դենսիոն կոստյումը՝ բրիտանացի հրամանատարների, ղեկավարների և դիպուկահարների կողմից օգտագործվող և M1941\M1943 պիջակները՝ ամերիկյան բանակի կողմից օգտագործվող։ Այս տեսկաները ավելի կարճ էին և պրակտիկ, քան թռենչքոթը[8]։

Սովորական թռենչքոթը 10 կոճակից կազմված, բեժ, սև, խակի և թուխ գույնի կտորներից կարված երկար վերարկու է։ Դրանք սովորաբար ունենում են ճարմանդյա գոտիներ, ռագլանե թելեր, ուսային գոտիներ և ամրագոտի։ Թռենչքոթը կրում էին որպես անձրևից պաշտպանման միջոց, այլ ոչ թե ձմռանը տաքացնող վերարկու (չնայած շատ տեսակներ ունեին բամբակյա մասեր, որոնք տաքացնում էին, սակայն այնքան տաք չէին,որքան ձմեռային սովորական վերարկուները)։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի գովազդները բացահայտում էին, որ թռենչքոթը ստեղծվել էի պաշտպանելու անձրևաջրերից, երբ եղանակը բավականին ցուրտ էր ավելի հաստ բաճկոնի համար, չնայած վերջին տարիներին համեմատությունները ցույց են տվել, որ թռենչքոթը և սովորական վերարկուն չափսերով բավականին նման են եղել[9]։

Թռենչքոթը Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո դարերի ընթացքում մնացել է բավական նորաոճ։ Լինելով բանակային սպաների համազգեստ՝ այն իր յուրահատուկ տեղն ուներ, չնայած շատերը նախընտրում էին ամրագոտին կապել առջևում, որպեսզի ավելի սովորական տեսք տան, խիստ ռազմականի փոխարեն։ Համֆրի Բոգարտի Ռիք Բլենը Կասաբլանկայից և Փեթր Սելլերի ԻՆսպեքտորը հագնում էին թռենչքոթ հասրակության առաջ[10]։ Հաճախ կրում էին նաև ֆեդորա և ուշանկա (ցուրտ եղանակի ժամանակ)։ 1960-ականներից հոգևորականները սկսեցին հագնել թռենչքոթ իրենց սև սվիտերներից վրայից, շատ ժամանակակիցներ այն կրում էին նաև որպես ոճային վերարկուներ, դարձնելով այն այլընրանքային տարբերակ ֆլիշթեյլին կամ քրոմբին, իսկ շատերը նախընտրում էին թռենչքոթ․ քանի որ այն թաքցնում էր ներքնազգեստի չլինելը և հեշտությամբ կարող է բացվել երբ ցուցադրողը պատրաստ է բացահայտել իրեն։

Ծանր մետալ և Գոթ ոճի, սև գույն ունեցող դասթերները անվանում էին (սխալմամբ) թռենչքոթ[11]։ Ըստ 1999 թվականի մեդիայի զեկույցի Կոլումբինի ավագ դպրոցի կոտորածը կապել են «Թռենչքոթ մաֆիա»-ի անդամների հետ՝ մի վտարանդիների խումբ, որոնք անգիտակցաբար կրում էին ավստրալիական դասթեր։ Օրեր անց Մայերս ավագ դպրոցի նկարահանումներում տարածվեց այն լուրը, որ հրաձիգը հագել էր թռենչքոթ։ Այսպիսի դեպքերից հետո շատ պետական դպրողներում արգելվեց, որ աշակերտները հագնեն թռենչքոթ, իրենց մշակութային զուգորդման և այն պատճառով, որ դրանք օգտագործել են զենք թաքցնելու համար[12][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Foulkes, Nick (2007). The Trench Book. Assouline. ISBN 2759401634.
  2. Chastain, Sue (1985 թ․ դեկտեմբերի 4). «TRENCHANT COAT CUFFS MAY FRAY AND BUTTONS MAY POP, BUT A TRUE BELIEVER WON'T ABANDON HIS BURBERRY». Chicago Tribune. էջ 40. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Streeter, Claire (1989 թ․ ապրիլի 5). «Caught up in a classic Born in the trenches of WWI, the Burberry survives as the quintessential raincoat». Chicago Tribune. էջ 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Fashion, Burberry Store. «Trench Coats». Burberry (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  5. https://dieliving.com/history-of-trench-coats-not-just-for-flashers/
  6. «Trench Coats In Demand» (PDF). New York Times. 1917 թ․ օգոստոսի 29.
  7. Tynan, Jane (2011). «Military Dress and Men's Outdoor Leisurewear: Burberry's Trench Coat in First World War Britain». Journal of Design History. Vol. 24, no. 2. էջեր 139–156.
  8. Hilton, Frank (1983). The Paras. British Broadcasting Corporation. ISBN 0-563-20099-5.
  9. «Barker's advertisement». Stars and Stripes. 1918 թ․ նոյեմբերի 1.
  10. «Bogart-Casablanca». The Golden Era. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «Heavy Metal Fashion Returns». METALEATER. 2006 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «The Denver Post Online - Columbine - Tragedy and Recovery». extras.denverpost.com.
  13. Rachel Rodriguez; Christina Zdanowicz. «Nothing the same after Columbine, say students, teachers». edition.cnn.com.