Թույոպսիս սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թույոպսիս սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Նոճազգիներ
Ցեղ Թույոպսիս
Տեսակ Թույոպսիս սովորական
Լատիներեն անվանում
distichum (Լ.) Rich


Թույոպսիս սովորական (լատին․՝ Thujopsis distichum), նոճազգիների ընտանիքի, թույոպսիս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառեր են մինչև 30-45 մ բարձրությամբ և 90-150 սմ հաստության բնով։ Ծեր բույսերի սաղարթը ցրված է, լայն-կլորավուն գագաթով, իսկ երիտասարդներինը՝ բրգաձև։ Կեղևը գորշակարմրավուն է։ Փշատերևները փափուկ են, տափակ, գծանշտարաձև, սանրանման, 1,2-1,8 սմ երկարությամբ և 1,5 մմ լայնությամբ, ուղիղ կամ թեթևակի կորացած, բաց կանաչավուն։ Փշատերևներն ամեն տարի թափվում են, կարճացած ընձյուղի հետ միասին։ Արական հասկիկներն ունեն 10-12 սմ երկարություն և 3-5 սմ լայնություն։ Կոները հակառակ-ձվաձև են կամ համարյա կլորավուն, հասունանում են մեկ տարվա ընթացքում։ Աճում է ճահճուտներում և գետերի հովիտներում, որի հետևանքով կոչվում է նաև «ճահճային նոճի»։ Չափազանց լուսասեր ծառատեսակ է։ Աճում է շատ արագ։ Խոնավասեր է։ ճողում կրային միացությունների առկայությունը վատ է տանում։ Արմատային համակարգը հզոր է՝ հողի երես դուրս եկող բարձր, կոնուսաձև ելուստներով, որոնք արմատներին օդ են մատակարարում այն ժամանակ, երբ հողը երկար ժամանակ ծածկված է ջրով։ Դիմանում է մինչև -30 °C կարճատև սառնամանիքներին։ Ապրում է 500 -600 տարի։ Առանձին ծառեր ապրում են մինչև 3000-6000 տարի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում է Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասից, որտեղ տարածված է Լոփզիանա, Տեխաս, Սրկանզաս, Կարոլինա, Մերիլենդ և Ֆլորիդա նահանգներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում դեկորատիվ չափազանց բարձր արժանիքներով։ Հատկապես գեղեցիկ է ցանցառ և թափանցիկ սաղարթը։ Պիտանի է որպես սոլիտեր։ Աշնանը շատերևները թափվելուց առաջ չափազանց գեղեցիկ ոսկե-դեղին գունավորում են ստանում։ Էկոլոգիական խումբը՝ V: Մշակության հավանական շրջանները 7,9-10, 19-20[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (78)։