Թումանյանի հրակայուն կաոլինային ապարների հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թումանյանի հրակայուն կաոլինային ապարների հանքավայր, հանքավայր ՀՀ Լոռու մարզում՝ Թումանյան քաղաքից 3,5 կմ հյուսիս՝ Քոբայր երկաթուղային կայարանի ճանապարհին։

Հայտնաբերվել է 1934 թվականին, շահագործվել 1939 թվականից՝ բաց եղանակով։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են միջին էոցենի հրաբխածին-նստվածքային տուֆեր, տուֆափշրաքարեր և անդեզիտային պորֆիրիտներ։ Հրակայուն կավերի առաջացումը կապված է գրանոդիորիտային և դիորիտային ներժայթուքների ջրաջերմային փոփոխման (կաոլինացման) հետ։ Հանքավայրի արդյունավետ շերտը ձգվում է տեկտոնական խախտման ուղղությամբ։ Անհամասեռ միներալային կազմում մասնակցում են կաոլինիտ, սերիցիտ, պիրոֆիլիտ, քվարց, ալունիտ, քլորիտ, պիրիտ, երկաթի հիդրօքսիդ և այլն։

Հանքանյութն օգտագործվում է խեցեգործության, տեխնիկական ու տնտեսական ճենապակու, հախճապակու, շինանյութերի արտադրության մեջ։

Ինտենսիվ հիդրոթերմալ պրոցեսների հետևանքով ապարները ենթարկվել էին խիստ փոփոխության (հիմնականում կաոլինացման) և դարձել հրակայուն։ Հանքանյութի արդյունավետ շերտը (երկարությունը՝ մոտ 30 կմ) ձգվում էր տեկտոնական խախտման ուղղությամբ։ Հրակայուն կավերի հետախուզված պաշարները կազմում են 3630000։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 237