Թովմա (ռեգենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թովմա
Ծնվել էII հազարամյակ
Մահացել է12-րդ դար
Մասնագիտությունգահի խնամակալ
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ

Թովմա (?-12-րդ դար), Կիլիկիայի hայոց իշխան Ռուբեն Բ-ի մորական պապը և ռեգենտը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորոս Բ-ի մահից հետո Ռուբենը պետք է նստեր Կիլիկիայի գահին։ Սակայն, երբ 1169 թվականին մահանում է նրա հայրը, Ռուբենը դեռևս չափահաս չէր։ Այդպիսով Կիլիկիայում հասունանում է պայքար գահի համար։ Ժառանորդի ռեգենտ է դառնում մորական պապը՝ Թովման[1]։ Դա դուր չի գալիս Թորոս Բ-ի եղբորը՝ Մլեհին, որը բռնագրավելով օրինական ժառանգորդի իրավունքը՝ ստիպում է խոստովանել իրեն՝ որպես եղբոր իրավահաջորդ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Charles Cawley // «Lords of the Mountains, Kings of (Cilician) Armenia (Family of Rupen)» // Medieval Lands. Foundation of Medieval Genealogy
  2. Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 33-35 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7