Թոնյե Լարսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոնյե Լարսեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ և handball coach
Երկիր՝Flag of Norway.svg Նորվեգիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 26, 1975(1975-01-26)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Տյոնսբերգ, Նորվեգիա[1]

Թոնյե Լարսեն (նորվ.՝ Tonje Larsen, հունվարի 26, 1975(1975-01-26)[1], Տյոնսբերգ, Նորվեգիա[1]), նորվեգացի հանդբոլիստ։ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1999 թվականին աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնյե Լարսենը հանդբոլով սկսել է զբաղվել հայրենի Թյոնսբերգ քաղաքում։ Մինչև 1998 թվականը խաղացել է «Լարվիկ» ակումբում։ Դանիական «Վիբորգ» ակումբում խաղացել է 1998/1999 մրցաշրջանում։ Այս ակումբի կազմում տոնել է Եվրոպայի գավաթի հաղթանակը։ 1999 թվականին կրկին վերադառնում է «Լարվիկ», որտեղ և անցկացրեց հետագա սպորտային ողջ կարիերան։ Թոնյե Լարսենն ունի հետևյալ արդյունքը.

2013 թվականի դեկտեմբերի 5-ին Լարսենը հայտարարեց մարզական կարիերայի դադարեցման մասին՝ կապված ընտանեկան հանգամաներից։ Մեծ սպորտ վերադարձավ 2015 թվականի հունվարից[2][3]։ 2014/2015 մրցաշրջանի ավարտից հետո Թոնյե Լարսենը պաշտոնապես հայտարարես սպորտային կարիերայի ավարտը[4]։ 2015 թվականի ամռանից աշխատում է մարզչական շտաբում[5]։

Լարսենն ընդհանուր հաշվով խաղացել է 264 անգամ Նորվեգիայի հավաքականի կազմում՝ հանդես գալով դեռևս 1990-ական թվականներից։ 1998, 2008 և 2010 թվականներին Թոնյեն դառնում է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1999 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերում մարզուհին բրոնզե մեդալ է ստանում, իսկ 2008 թվականին դառնում է օլիմպիական չեմպիոն՝ ստանալով ոսկե մեդալ։ Իր կարիերան մարզուհին ավարտում է բրոնզե մեդալով՝ աշխարհի չեմպիոնատի ժամանակ, որը տեղի էր ունենում 2009 թվականին։

Թոնյե Լարսենն ունի երկու երախա[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bryhn R., Aune T. Store norske leksikon(նորվ.) — 1978.
  2. Tonje Larsen gravid Archived 2014-05-17 at the Wayback Machine. (նորվ.)
  3. Tonje Larsen med comeback Archived 2015-01-20 at the Wayback Machine. (նորվ.)
  4. www.nrk.no: Tonje Larsen har spilt sin siste kamp, abgerufen am 24. Juli 2015
  5. www.tb.no: Tonje Larsen blir LHK-assistent (նորվ.)
  6. Håndballdronninga gir seg på toppnivå (նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]