Թոնի Վիլենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թոնի Վիլենա
նիդ․՝ Tonny Emilio Trindade de Vilhena
Tonny Trindade de Vilhena.jpg
Թոնի Վիլենան 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թոնի Էմիլիո Տրինդադե դե Վիլենա
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1995(1995-01-03)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Մասսլաուս, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Ֆեյենորդ
Համար 10
Պատանեկան կարիերա
2003-2012 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-ներկա Նիդերլանդներ Ֆեյենորդ 175 (30)
Ազգային հավաքական
2016-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 26, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 14, 2017

Թոնի Էմիլիո Տրինդադե դե Վիլենա (նիդ․՝ Tonny Emilio Trindade de Vilhena, հունվարի 3, 1995(1995-01-03)[1], Մասսլաուս, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս հոլանդական «Ֆեյենորդ»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլենան հոլանդական «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Նա միացել է թիմին 2003 թվականին։ Ֆուտբոլիստի հայրը Անգոլայից է, իսկ մայրը` Նիդերլանդներից։ 9 տարի թիմի երիտասարդական թիմերում անցկացնելուց հետո Թոնին 2012 թվականին միացել է հիմնական թիմին։

Հիմնական թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 23-ին՝ «Վենլոյի» դեմ խաղում[2]։ Էրեդիվիզիի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2012 թվականի նոյեմբերի 25-ին՝ «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով[3]։ Թիմի կազմում Վիլենան իր երկրորդ գոլը խփել է 2013 թվականի փետրվարի 3-ին՝ «Վիլհեմ II»-ի դեմ խաղում։ Այսպիսով նա դարձել է թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը երբևէ խփել է նվազագույնը երկու գոլ Էրեդիվիզիի մեկ խաղում։ Թոնի այս արդյունքին հասել է 18 տարեկան, 31 օրական հասակում[4]։

Ռոնալդ Կումանի գլխավորման ժամանակ Թոնի Վիլենան դարձել է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը[5]։

2016 թվականի հունիսին «Ֆեյենորդի» ղեկավությունը հայտարարել է, որը Թոնին կշարունակի հանդես գալ հոլանդական թիմում։ Ֆուտբոլիստն այս մասին ասել է, որ ինքը որոշել է մնալ թիմի կազմում անձնական նկատառումներից ելնելով։ Եվ նա ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր այն թիմերից, որոնք հետաքրքրություն են տածել իր հանդեպ։ Նա ասել է նաև, որ սա ամենաճիշտ քայլն էր այս պարագայում։

2018 թվականի ապրիլի 22-ին Վիլենան թիմի կազմում դարձել է Նիդերլանդների ֆուտբոլի գավաթակիր։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Նիդերլանդների պատանեկան հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է Սերբիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Հավաքականի կազմում Թոնին մասնակցել է Ռումինիայի[6], Անգլիայի[7] և Գերմանիայի[8][9] հավաքականների դեմ խաղերին։ Ռումինացիների և գերմանացիների դեմ խաղերում Վիլենան դարձել է 3 գոլի հեղինակ և ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու։

Նույն տարվա ամռանը հոլանդացին մասնակցել է Մեքսիկայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Հավաքականի կազմում նա դաշտ է դուրս եկել Կոնգոյի, Հյուսիսային Կորեայի և Մեքսիկայի հավաքականների դեմ խաղերում։

Նիդերլանդների ազգային հավաքական ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է 2013 թվականի մարտի 22-ին, Էստոնիայի և Ռումինիայի հավաքականների դեմ խաղերին մասնակցելու համար, երբ ընդամենը 18 տարեկան էր։

Այդ նույն տարում Նիդերլանդների երիտասարդական հավաքականի կազմում Վիլենան մասնակցել է Իսրայելում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է միայն Իսպանիայի հավաքականի դեմ խաղին[10]։

Ազգային հավաքականի կազմում Թոնի Վիլենան իր դեբյուտը նշել է 2016 թվականի հունիսի 4-ին՝ [[Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Ավստրիայի հավաքական]ի] դեմ կայացած ընկերական խաղում[11]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Նիդերլանդներ Էրեդիվիզի Նիդերլանդների ֆուտբոլի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Ֆեյենորդ 2011-12 6 0 0 0 6 0
2012-13 27 4 3 0 1 0 31 4
2013-14 32 6 3 0 2 0 37 6
2014-15 21 0 1 0 9 0 31 0
2015-16 27 5 6 1 33 6
2016-17 29 4 3 0 5 1 1 0 37 5
2017-18 32 11 3 2 6 0 1 0 42 13
Արդյունք 174 30 19 3 23 1 2 0 217 34
Կարիերայի արդյունք 174 30 19 3 23 1 2 0 217 34

Ձեքռբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդերլանդների չեմպիոն - 2011-12
  • Նիդերլանդների ֆուտբոլի գավաթակիր - 2015-16, 2017-18
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր - 2017, 2018

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն (Մ17) - 2011, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Trindade de Vilhena in voorlopige selectie Oranje onder 17» (Dutch)։ feyenoord.nl։ 23 January 2012։ Վերցված է 10 March 2012 
  3. «AZ ALKMAAR 0–2 FEYENOORD»։ Sky Sports։ 25 November 2012 
  4. «Vilhena strikes hand Feyenoord first win of the year»։ Feyenoord։ 3 February 2013 
  5. https://int.soccerway.com/matches/2018/04/22/netherlands/knvb-beker/stichting-az/feyenoord-rotterdam-nv/2727912/
  6. «Нидерланды (до 17) VS. Румыния (до 17) 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—05—06 
  7. «Нидерланды (до 17) VS. Англия (до 17) 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—05—12 
  8. «Германия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—05—03 
  9. «Германия (до 17) VS. Нидерланды (до 17) 2:5» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—05—15 
  10. «Испания (до 21) VS. Нидерланды (до 21) 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—06—12 
  11. «Австрия VS. Нидерланды 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—06—04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]