Jump to content

Թոնդրակ (Մանազկերտի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Թոնդրակ, ավան Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառում, ավելի ուշ ավան կամ գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում[1]։ Գտնվում է Մանազկերտից 8-9 կմ հարավ-արևմուտք՝ Արածանիի ձախ կողմում՝ լեռնալանջի վրա։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կային բնական փոսեր, որոնք բնակիչները որպես թոնիր էին օգտագործում։ Այստեղից էլ առաջացել է Թոնդրակ անվանում։

Թոնդրակ գյուղը 9-11-րդ դարերում մեծ է դեր է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում։ Այստեղ են կենտրոնացել այն ժամանակների աղանդավորական շարժման մասնակիցները, որոնք գյուղի անունով կոչվեցին թոնդրակյաններ։ Շարժումը կոչվեց Թոնդրակյան շարժում։ 1051-1052 թվականներին Գրիգոր Մագիստրոսը դաժան պատժի է ենթարկում աղանդավորներին։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչությունը ենթարկվեց կոտորածի և տարհանման։ Դրանից հետո Թոնդրակը դարձավ անշուք բնակավայր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ և թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնդրակն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի։

Ս. Հովհաննես եկեղեցին հանդիսանում էր գրչության կենտրոն։ Մեզ են հասել մի քանի ձեռագրեր, որոնցից մեկը 1331 թվականի է պատկանում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 467
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 199