Խոթանլու
Արտաքին տեսք
Խոթանլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտ քաղաքից 26 կմ արևմուտք՝ Արածանի գետի ձախ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 45 տուն, որից 25-ը հայկական, 20-ը՝ քրդական։ 1909 թվականին ուներ 65 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոթանլուն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի (վանք), որի սեղանի քարերի վրա եղել են սեպագիր արձանագրություններ։ Պահպանվել էր նաև Մենուայի արձանագրությունը, որը տեղեկացնում էր Մենուա ջրանցքի կառուցման մասին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 762-763
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 67)։ ![]() |
|