Թոմ Բրենդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Բրենդս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 9, 1968(1968-04-09) (56 տարեկան)
Ծննդավայր՝Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ
165 սանտիմետր

 

Այովա Հոուքայզի խաղացող

Թոմաս Նելսոն «Թոմ» Բրենդս, II (անգլ.՝ Thomas Nelson «Tom» Brands. ապրիլի 9, 1968(1968-04-09), Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի ազատոճային ըմբիշ։ 1996 թվականին Ատլանտայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև կիլոգրամ 62 քաշային կարգում[1]։ 1993 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն[2]։ 1995 թվականի համաամերիկյան խաղերի հաղթող։ Աշխարհի գավաթի 1994 և 1995 թվականների խաղարկությունների հաղթող։

Հանդես է եկել նախ՝ Շելդոնի ավագ դպրոցի / Sheldon High School, ապա՝ Այովայի համալսարանի թիմերում։ Չորս անգամ հռչակվել է համաամերիկյան (1989 - 1992 թթ.), երեք անգամ՝ NCAA Division I-ի (1990, 1991 և 1992 թվականներին) չեմպիոն։ 1992 թվականին նրան է շնորհվել Outstanding Wrestler/Ականավոր ըմբիշ տիտղոսը[3]։ Երեք անգամ հաղթել է այսպես կոչված՝ Մեծ տասնյակի առաջնու թյուններում (1989, 1991-1992)[4]։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո դարձել է Այովա Հոուքայզի, որոշ տարիներ՝ նաև ԱՄՆ-ի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ[5] և այդ ասպարեզում նույնպես նվաճումների հասել, քանիցս ճանաչվել տարվա լավագույն մարզիչ։

2001 թվականին Թոմ Բրենդսը ներառվել է Այովա նահանգի մարզական ըմբշամարտության փառքի սրահում[6], 2002 թվականին էլ՝ ԱՄՆ-ի մարզական ըմբշամարտության ազգային փառքի սրահում[7]։

Նրա երկվորյակ եղբայրը ՝ Թերրի Բրենդսը, նույնպես ազատոճային ըմբիշ էր, հանդես է եկել մեկ աստիճանով ցածր քաշային կատրգում[8], 2000 թվականին Սիդնեյում անցկացված օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր։ Երկու եղբայրներին էլ մարզել է ամերիկացի ազատոճային ճանաչված ընբիշ և մարզիչ, 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն Դեն Գեյբլը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Litsky, Frank (1996 թ․ օգոստոսի 3). «Brands's Intensity Salvages Day for U.S.». New York Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. World Team History (անգլերեն)
  3. Wrestler: Tom Brands (անգլերեն)
  4. Big Wrestling Championships (PDF) (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 12-ին, Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին
  5. Tom Brands (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին, Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին
  6. Біографія на сайті Зали слави спортивної боротьби штату Айова Արխիվացված 2016-08-25 Wayback Machine(անգլ.)
  7. Біографія на сайті Національної Зали слави спортивної боротьби США(անգլ.)]
  8. ІПНН-Борець|7D30EC684D544565BA71CFDE5367C19A|Террі Брендса
  9. ІПНН-Борець|E26ADBB92D1E460AAABB20EA93018200|Дена Гейбла

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]