Թղթե լապտերներ (նկար, Կորովին)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կոնստանտին Կորովին |
տարի | 1896 |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Թղթե լապտերներ» (ռուս.՝ Бумажные фонари), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող Կոնստանտին Կորովինի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1896 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 79,5 × 33,2 սմ[2][3]։
Այսօր «Թղթե լապտերներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թղթե լապտերներ» ստեղծագործությունում պատկերված է երիտասարդ կին։ Նրա հագին սև շրջազգեստ է և վառ կարմիր կոֆտա։ Կինը վառում է բազմագույն թղթե լապտերները։ Համարվում է, որ նկարիչը պատկերել է իր ապագա կնոջը՝ Աննա Յակովլևնա Ֆիդլերին[4]։
Վառ ներկված լապտերները, կնոջ վառ կոֆտան, ֆոնի մուգ կանաչը ստեղծում են երանգների գունագեղ համադրություն[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը այս կտավը գտնվել է Վլադիմիր Գիրշմանի հավաքածուում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Лилия Иовлева (январь 2012)։ «О выставке «Константин Коровин. Живопись. Театр» в залах Государственной Третьяковской галереи» (PDF)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallerymagazine.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 04.08.2012
- ↑ ««Константин Коровин. Живопись. Театр» — Галерея» (HTML)։ Сайт выставки Государственная Третьяковская галерея «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 04.08.2012
- ↑ «Константин Алексеевич Коровин — Бумажные фонари» (HTML)։ www.rodon.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 04.08.2012
- ↑ 4,0 4,1 Михаил Киселёв։ «Биография К. Коровина (часть 5)» (HTML)։ Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 04.08.2012
- ↑ Гиршман, Владимир Осипович // Энциклопедия «Москва» / Под ред. Шмидт, Сигурд Оттович. — М.: Большая Российская энциклопедия (издательство), 1997. — 976 с.