Թխկի մանրատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի մանրատերև
Թխկի մանրատերև
Թխկի մանրատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ A. pictum
Ենթատեսակ Թխկի մանրատերև (A. p. mono)
Միջազգային անվանում
Acer pictum mono

Թխկի գեղեցիկ (լատին․՝  Acer mono Maxim), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է մինչև 15 մ բարձրությամբ, կարճ բնով, որի տրամագիծը հասնում է մինչև 50 սմ- ի և ծածկված է մոխրավուն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները մազմզուկապատ են, հազվադեպ մերկ, բաց գույնի, դեղնավուն կամ մոխրավուն։ Կարճացած ընձյուղների վրա տերևները միշտ 5 բլթականի են' 6- 11 սմ երկարությամբ և 9- 12 սմ լայնությամբ, մերկ, կլորավուն, սրտանման կամ սեպաձև հիմքով։ Բլթակները եռանկյունի են կամ օվալ-եռանկյունի, ամբողջաեզր։ Ծաղկաբույլերը վահանանման հուրաններ են, կազմված 15- 30 ծաղիկներից, որոնք բաց դեղնավուն են, սև ծիրանագույն սկավառակով։ Թևապտուղները միմյանցից հեռանում են համարյա ուղիղ անկյան տակ։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Գեղեցիկ պարկային ծառ է, որը ուշադրության է արժանի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է ճեռավոր Արևելքում, Կորեայում, հյուսիսարևելյան Չինաստանում։ Աճում է լայնատերև և խառը անտառներում, անտառաեզրերում։ Հանդիսանում է ասեղնալայնատերև անտառների բնորոշ տեսակներից մեկը։ Հայաստանում մշակվում է Երևանում, Վանաձորում, Սևանում։ Ամենուրեք լավ է աճում, բայց Երևանում որոշ չափով տուժում է օդի չորությունից, և սովորաբար ամռան երկրորդ կեսին տերևները արևային այրվածքներ են ստանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (112)։