Թխկի դաշտային
| Թխկի դաշտային | |
Թխկի դաշտային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
| Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
| Ենթաընտանիք | Hippocastanoideae |
| Ցեղ | Թխկի (Acer) |
| Տեսակ | Թխկի դաշտային (A. campestre) |
| Միջազգային անվանում | |
| Acer campestre | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Թխկի դաշտային (լատիներեն՝ Acer campestre), մինչև 16-18 մ բարձրությամբ և մինչև 40-50 սմ բնի տրամագծով ծառ է։ Միջին երկարակյաց է՝ ապրում է մինչև 200 տարի։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետությունում հանդիպում է անտառային գրեթե բոլոր շրջաններում, աճում է մինչև 1600 (1800) մ, իսկ հարավարևելյան տարածաշրջանում հանդիպում է ավելի բարձր՝ մինչև 1800 (2000) մ բարձրություններում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Աճում է ինչպես չափավոր խոնավ, այնպես էլ համեմատաբար չոր պայմաններում։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողերում։ Որպես խառնուրդ հանդես է գալիս կաղնու, բոխու, ղաժու, սրաթեփուք գիհու անտառներում, երբեմն կազմակերպում է ոչ մեծ տարածքով մաքուր ծառուտներ։ Բնափայտն արժեքավոր է, ամուր, գեղեցիկ՝ պիտանի զանազան գործիքներ և իրեր պատրաստելու համար։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է անտառային մշակույթներում և պաշտպանական անտառաշերտում՝ որպես ուղեկցող ծառատեսակ։ Պիտանի է նաև կանաչապատման համար, որպես դիմացկուն և գեղազարդ ծառատեսակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի դաշտային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի դաշտային» հոդվածին։ |
| ||||||||||||||