Թինա Լիֆֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թինա Լիֆֆորդ
Ծնվել էմայիսի 1, 1966(1966-05-01) (57 տարեկան)
ԾննդավայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի

Թինա Լիֆֆորդ(անգլ.՝ Tina Lifford, մայիսի 1, 1966(1966-05-01), Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և դրամատուրգ։ Նա հայտնի է դարձել ի շնորհիվ Fox հեռուստաալիքի «Հարավային Լոս-Անջելես»(1994) սերիալում ունեցած գլխավոր դերի, որը իհարկե երկար չի տևել, սակայն քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել[1][2][3][4][5]։ Դրանից հետո Լիֆֆորդը նկարահանվել է մի շարք հեռուստաֆիլմերում, ներառյալ խաղացել է պատմության մեջ նշանավոր կանանց դերեր, որոնց թվում են Վիննի Մանդելան` «Մանդելա և դը Կլերկ» ֆիլմում, Ջեկի Ջոյներ-Կերսին` «Վազք դեպի երազանք։ Գեյլ Դիվերսի պատմությունը» ֆիլմում[6]։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիֆֆորդը իր կարիերան սկսել է 1980-ական թվականներին`«Բլյուզ-Հիլլ-փողոց», «Կենգի և Լեյսի» և «Նա սպանություն է գրել» սերիալներում` փոքր դերեր տանելով։ 1983 թվականից մինչև 1988 թվականը երկրորդային դեր է ստացել «Խաղաղ ալեհերձ»-ում։ Որպես լրացում South Central-ին, Լիֆֆորդը 1997 թվականին նկարահանվել է ոչ երկար գոյություն ունեցող NBC Crisis Center սերիալում[7]։ Ընդհանուր առմամբ նա նկարահանվել է ավելի քան 50 հեռուստաշոուներում, որոնց թվում են «Հրեշտակի հպում»-ը, «Նյու-Յորքի ոստիկանությունը», «Ծովային ոստիկանություն.Հատուկ բաժին»-ը, «Շտապ օգնություն»-ը և «Մարմնի մասեր»-ը։ Լիֆֆորդը նաև պարբերական դերեր է ունեցել «Ընտանեկան օրենք» (1999-2001), «C.S.I.: Հանցագործության վայրը» (2004-2005), «Լինկոլն-Հայթս» (2007-2009), «Ծնողները» (2010-2015) և «Սկանդալ» (2015) սերիալներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ էկրանին Լիֆֆորդը խաղացել է մի քանի հեռուստաֆիլմերում, երկրորդային դերեր տանելով, որոնց թվում են «Գույներ» (1988), «Պերիս Տրաուտ» (1991), «Մեծ կանիոն» (1991), «Մարդասպանի նամակը» (1998), «Այլ կերպ վճարիր» (2000), «Հիանալի Ջոնը» (2001), «Արյունալից աշխատանք» (2002), «Պատանտ» (2005), «Քաղաքային լեգենդներ 3։ Արյունալից Մերին» (2005)։

2016 թվականին Լիֆֆորդը սկսել է նկարահանվել Oprah Winfrey Network «Ավազների թագուհին» սերիալում, որը Ավա Դյուվերնեյի և Օփրա Ուինֆրիի արտադրությունն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]