Թիմուր Ալասխանով
(Վերահղված է Թիմուր Զայնդիևիչ Ալասխանովից)
Թիմուր Ալասխանով չեչեներեն՝ Тиму́р Зайнди́евич Аласха́нов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան |
Մասնագիտություն | սառցի վրա պարող և գեղասահորդ |
Ծնողներ | հայր՝ Զայնդի Ալասխանով |
Պարգևներ և մրցանակներ |
Թիմուր Զայնդիևիչ Ալասխանով (փետրվարի 22, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս չեչեն գեսահորդ, Ռուսաստանի գավաթի մրցանակակիր, Ղասախստանի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1979 թվականի փետրվարի 22-ին։ Նա երեք ու կես տարեկան էր, երբ սկսել է զբաղվել գեղասահքով։ Առաջին քայլերն արել է Սերգեյ Ժուկի անվան դպրոցում։ Սկզբում հանդես է եկել մենախաղում, հետո սկսել է զբաղվել սառույցի վրա պարելով։ Նրա առաջին մարզիչը Նինա Ժուկն է եղել։ Նրա հետ միասին հերթականությամբ ելույթ ունեցան Սվետլանա Ժակելիան, Մարինա Վասիլևան, Քսենիա Չալովան, Եկատերինա Գվոզդկովան։ Ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։
Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանա Ժակելիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Autumn Trophy 1996 - 7 տեղ։
Քսենիա Չալովայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 թվականի գեղասահքի Ռուսաստանի առաջնություն - 6 տեղ։
Եկատերինա Գվոզդկովայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 թվականի գեղասահքի Ռուսաստանի առաջնություն - 5 տեղ;
- Nebelhorn Trophy, 2001 թվական - 7 տեղ;
- Գրան-Պրի Ռուսաստանի գավաթ, 2001 թվական - 11 տեղ;
- 2002 թվականի Ռուսաստանի գավաթի մրցանակակիր;
- 2002 թվականի Ռուսաստանի առաջնություն - 5 տեղ;
- Գրան-Պրի NHK Trophy, 2002 թվական - 7 տեղ;
- 2003 թվականի գեղասահքի Ռուսաստանի առաջնություն - 4 տեղ;
- 2004 թվականի գեղասահքի Ղասախստանի առաջնություն - 1 տեղ[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը - Զայնդի Ալասխանով, ազատ ոճի ըմբշամարտ, առաջին չեչեն, ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Communication No. 1271 Национальные результаты 2003/2004» (PDF). Международный союз конькобежцев. 12 июля 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 28 сентября 2010-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|