Թիմոթի Էսմոնդ Մայերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թիմոթի Էսմոնդ Մայերս
Քաղաքացիությունը Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1990(1990-09-17)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Օկլենդ, Նոր Զելանդիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ

Թիմոթի Էսմոնդ Մայերս (անգլ.՝ Timothy Esmonde Myers, սեպտեմբերի 17, 1990(1990-09-17)[1], Օկլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի ֆուտբոլիստ, Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Թրի Քինգս Յունայթեդ» ակումբի պաշտպան: Մասնակցել է Լոնդոնի օլիպիական խաղերին: Խաղում է պաշտպանության կենտրոնական կամ ձախ եզրային գոտում:

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերսը «Ուիթակերե Յունայթեդ» ակումբի սան է: 2009 թվականի նոյեմբերի 1-ին «Քենթերբեր Յունայթեդ» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Նոր Զելանդիայի ֆուտբոլի առաջնությունում: 2010 թվականի հունվարի 23-ին «Յանգխարտ Մանավատու» ակումբի դեմ խաղում Թիմն իր առաջին գոլն է խփել «Ուիթակիրե Յունայթեդ» ակումբի կազմում: Մայերսն իր թիմում հինգ անգամ դարձել է Նոր Զելանդիայի չեմպիոն: 2015 թվականին Թիմը տեղափոխվել է «Տիմ Վելինգթոն» ակումբ: Փետրվարի 8-ին «Քենթերբերի Յունայթեդ» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել իր նոր թիմում: Մարտի 29-ին «Խոկս-Բեյ Յունայթեդ» ակումբի դեմ խաղում Մայերսն իր առաջին գոլն է խփել «Տիմ Վելինգթոն» ակումբի կազմում:

2015 թվականի ամառվանից Մայերսը հանդես է գալիս «Թրի Քինգս Յունայթեդ» ակումբում:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Նոր Զելանդիայի ֆուտբոլի պատանեկական հավաքականի կազմում Մայերսը մասնակցել է Հարավայի Կորեայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը:

Նոր Զելանդիայի հավաքականում իր նորամուտը Մայերսը նշել է 2012 թվականի հուլիսի 4-ին, Պապուա Նոր Գվինեայի հավաքականի դեմ խաղում, Օվկիանիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում: Մրցաշարի ընթացքում նա խաղացել է նաև մրցաշարը հյուրնկալող Սողոմոնի կղզիների հավաքականի դեմ: Հավաքականի կազմում Մայերսը նվաճել է բրոնզե մեդալներ:

Նույն թվականին Մայերսը օլիմպիական հավաքականի կազմում հաղթահարել է ընտրական մրցաշարը և մեկնել է Լոնդոն` մասնակցելու օլիպիական խաղերին: Մրցաշարում նա մասնակցել է Բրազիլիայի հավաքականի դեմ խաղին:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիա «Ուիթակիրե Յունայթեդ»

  • Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2007/08
  • Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2009/10
  • Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2010/11
  • Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2011/12
  • Նոր Զելանդիայի ֆուտբոլային առաջնություն-2012/13
  • ASB Phoenix Challenge - 2010
  • ASB Charity Cup - 2012

Միջազգային

Նոր Զելանդիա Նոր Զելանդիա

  • Օվկիանիայի կոնֆեդերացիայի գավաթ - 2012|2012

Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (Մ-20)

  • Օվկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի երիտասարդական առաջնություն - 2008

Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (Մ-17)

  • Օվկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պատանեկան առաջնություն - 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]