Թիկնապահը (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիկնապահը
անգլ.՝ London Boulevard
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3], ֆիլմ նուար, քրեական թրիլլեր, վեպի էկրանավորում և դրամա
Թվական2010 և դեկտեմբերի 1, 2011[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Մոնահեն[5][6][2][…]
ՊրոդյուսերԳրեհեմ Քինգ, Ուիլյամ Մոնահեն և Թիմոթի Հեդինգթոն
Սցենարի հեղինակՈւիլյամ Մոնահեն և Կեն Բրուեն
ԴերակատարներՔոլին Ֆարել[5][1][2][…], Քիրա Նայթլի[5][1][2][…], Դևիդ Թյուլիս[1][2][3][…], Աննա Ֆրիլ[2][3][7], Բեն Չապլին[7], Ռեյ Ուինսթոն[5][1][7], Էդի Մարսան[7], Սանջիվ Բհասկար[7], Սթիվեն Գրեհեմ[7], Օֆելյա Լովիբոնդ[7], Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր[7], Ալան Ուիլյամս[7], Ջեյմի Բլեքլի[7], Ջոնի Քոյն[7], Մեթ Քինգ[7], Վելիբոր Տոպիչ[7], Թոնի Ուեյ[8], Դևիդ Դոուսոն[8] և Էրիկ Ռիչարդ[8]
ՕպերատորՔրիս Մենգես
ԵրաժշտությունՍերջիո Պիցցոռնո
ՄոնտաժԴոդի Դորն
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունGK Films
Տևողություն107 րոպե

«Թիկնապահը» (անգլ.՝ London Boulevard), քրեական դրամա՝ նկարահանված ըստ Քեն Բրուենի վեպի, օսկարակիր սցենարիստ Վիլյամ Մոնախանի ռեժիսորական դեբյուտային աշխատանքն է, որ պատմում է նախկին ավազակի և հայտնի կինոաստղի հարաբերությունների մասին։

Մեծ Բրիտանիայում պրիմերան կայացել է 2010 թվականի նոյեմբերի 26-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները ծավալվում են Լոնդոնում։ Հարի «Միտչ» Միտչելը ազատվում է բանտից, և իր նախկին համախոհ Բիլլիից հանձագործ անցյալին վերադառնալու առաջարկ է ստանում։ Նրանք շորթումով են զբաղվում, գումար կորզելով ներգաղթյալներից։ Միտչը տեղեկանում է, որ իր հին ծանոթ անտուն Ջոյը նրանց հանդիպումից հետո սպանվել էր երկու դեռահասների կողմից։ Հարին ստիպված համագործակցում է կաշառակեր ոստիկան Բեյլիի հետ, և փրկում քրոջը՝ Բրայոնին, որը մշտապես հայտնվում է քրեական խարդախությունների մեջ։

Միտչին աշխատանքի է վերցնում կինոաստղ Շառլոտան։ Աղջկան հետապնդում են լրագրողները, և նա ստիպված է մշտապես թաքնվել։ Նա դադարեցրել է նկարահանումները և գտնվում է սթրեսի մեջ։ Միտչը ստիպված համատեղում է իր քրեական գործունեությունը և աշխատանքը։ Թիկնապահը տեղեկանում է, որ Ջոնի մահվան մեջ մեղավոր է եիտասարդ, խոստումնալից ֆուտբոլիստ, որին հովանավորում է իր տերը՝ քրեական հեղինակություն Ռոբ Գրանը։ Բիլը համոզում է Միտչին կողոպտել դերասանուհու բնակարանը, բայց Միտչը հրաժարվում, ինչը դուր չի գալիս Ռոբին, նա կարծում է,որ Միտչը անվերահսկելի է։

Շառլոտան և Միտչը փախչում են լրագրողներից ամառանոց, և այնտեղ մտերմանում։ Այս ուղևորությունից հետո Ռոբը Միտչին հանդիպման է կանչում և պնդում է, որ վերջինս պետք է հնազանդվի իրեն։ Ռոբը նրան սպառնում է Շառլոտայի հետ հանդիպման լուսանկարներով, բայց Միտչը հրաժարվում է աշխատել նրա մոտ։ Միտչը խախտում է թիկնապահի պայմանագիրը։ Շառլոտան խոստանում է Միտչին, որ նա կվերադառնա կինո, և կտեղափոխվի Լոս Անջելես։ Նա խնդրում է Միտչին իրեն միանալ ԱՄՆ-ում։ Միտչը համաձայնում է, բայց նա պետք է ավարտի վերջին գործը։ Միտչը խնդրում է Բրյոնին հեռանալ երկրից, սակայն նա չի ենթարկվում, և Ռոբը նրան սպանում է։

Այն պահին, երբ Միտչը պատրաստվում է թռչել Ամերիկա, նա հանդիպում է այն երկու դեռահասներին, ովքեր սպանել էին Ջոյին։ Նրանցից մեկը՝ ֆուտբոլիստը, որին փնտրում էր Միտչը, նրան դանակի մի քանի հարված է հասցնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քոլին Ֆարել Հարի Միտչել
Քիրա Նայթլի Շառլոտա
Ռեյ Ուինսթոն Ռոբ Գանգ, ավազակ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները ընթացել են 2009 թվականի հունիսի 8-ից օգոստոսի 14-ը` ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]