Թիկնապահը (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թիկնապահը
London Boulevard
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3], ֆիլմ նուար, քրեական թրիլլեր, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
Թվական2010 և դեկտեմբերի 1, 2011[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլիամ Մոնահեն[5][6][2][3]
ՊրոդյուսերԳրեհեմ Քինգ, Ուիլիամ Մոնահեն և Թիմոթի Հեդինգթոն
Սցենարի հեղինակՈւիլիամ Մոնահեն և Կեն Բրուեն
ԴերակատարներՔոլին Ֆարել[5][1][2][3][7], Քիրա Նայթլի[5][1][2][3][7], Դևիդ Թյուլիս[1][2][3][7], Աննա Ֆրիլ[2][3][7], Բեն Չապլին[7], Ռեյ Ուինսթոն[5][1][7], Էդի Մարսան[7], Սանջիվ Բհասկար[7], Սթիվեն Գրեմ[7], Օֆելիա Լովիբոնդ[7], Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր[7], Alan Williams[7], Ջեյմի Բլեկլի[7], Ջոնի Կոյնե[7], Մեթ Քինգ[7] և Վելիբոր Տոպիչ[7]
ՕպերատորՔրիս Մենգես
ԵրաժշտությունՍերժիո Պիցցորնո
ՄոնտաժԴոդի Դորն
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունGK Films
Տևողություն107 րոպե

«Թիկնապահը» (անգլ.՝ London Boulevard), կրիմինալ դրամա, ըստ Քեն Բրուենի վեպի, հանդիսանում է օսկարակիր սցենարիստ Վիլյամ Մոնախանի ռեժիսորական դեբյուտային աշխատանքը` նախկին ավազակի և հայտնի կինոաստղի հարաբերությունների մասին:

Մեծ Բրիտանիայում պրիմերան կայացել է 2010 թվականի նոյեմբերի 26-ին, Ռուսաստանում՝ 2011 թվականի փետրվարի 10-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները ծավալվում են Լոնդոնում: Հարի «Միտչ» Միտչելը ազատվում է բանտից, և իր նախկին համախող Բիլլիից հանձագործ անցյալին վերադառնալու առաաջարկ է ստանում: Նրանք շորթումով են զբաղվում, գումար կորզելով ներգաղթյալներից: Միտչը տեղեկանում է, որ իր հին ծանոթ անտուն Ջոյը նրանց հանդիպումից հետո սպանվել էր երկու դեռահասների կողմից: Հարին ստիպված համագործակցում է կաշառակեր ոստիկան Բեյլիի հետ, և փրկում քրոջը՝ Բրայոնին, որը մշտապես հայտնվում է քրեական խարդախությունների մեջ:

Միտչին աշխատանքի է վերցնում կինոաստղ Շառլոտան: Աղջկան հետապնդում են լրագրողները, և նա ստիպված է մշտապես թաքնվել: Նա դադարեցրել է նկարահանումները և գտնվում է սթրեսի մեջ: Միտչը ստիպված համատեղում է իր քրեական գործունեությունը և աշխատանքը: Թիկնապահը տեղեկանում է, որ Ջոնի մահվան մեջ մեղավոր է եիտասարդ, խոստումնալից ֆուտբոլիստ, որին հովանավորում է իր տերը՝ քրեական հեղինակություն Ռոբ Գրանը: Բիլը համոզում է Միտչին կողոպտել դերասանուհու բնակարանը, բայց Միտչը հրաժարվում, ինչը դուր չի գալիս Ռոբին, նա կարծում է,որ Միտչը անվերահսկելի է:

Շառլոտան և Միտչը փախչում են լրագրողներից ամառանոց, և այնտեղ մտերմանում: Այս ուղևորությունից հետո Ռոբը Միտչին հանդիպման է կանչում և պնդում է, որ վերջինս պետք է հնազանդվի իրեն: Ռոբը նրան սպառնում է Շառլոտայի հետ հանդիպման լուսանկարներով, բայց Միտչը հրաժարվում է աշխատել նրա մոտ: Միտչը խախտում է թիկնապայհի պայմանագիրը: Շառլոտան խոստանում է Միտչին, որ նա կվերադառնա կինո, և կտեղափոխվի Լոս Անջելես: Նա խնդրում է Միտչին իրեն միանալ ԱՄՆ-ում: Միտչը համաձայնում է, բայց նա պետք է ավարտի վերջին գործը: Միտչը խնդրում է Բրյոնին հեռնալ երկրից, սակայն նա չի ենթարկվում, և Ռոբը նրան սպանում է:

Այն պահին, երբ Միտչը պատրաստվում է թռչել Ամերիկա, նա հանդիպում է այն երկու դեռահասներին, ովքեր սպանել էին Ջոյին: Նրանցից մեկը՝ ֆուտբոլիստը, որին փնտրում էր Միտչը նրան դանակի մի քանի հարված է հասցնում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քոլին Ֆարել Հարի Միտչել
Քիրա Նայթլի Շառլոտա
Ռեյ Ուինսթոն Ռոբ Գանգ, ավազակ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները ընթացել են 2009 թվականի հունիսի 8-ից օգոստոսի 14-ը` ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]