Թերմոէկոնոմիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թերմոէկոնոմիկան (հաճախ անվանում են բիոֆիզիկական տնտեսագիտություն), ոչ օրթոդոքս (heterodox) կամ այլընտրանքային տնտեսագիտության ուսմունք, որը վիճակագրական մեխանիկայի օրենքները կիրառում է տնտեսագիտության տեսության մեջ[1]: Թերմոէկոնոմիկան կարելի է համարել որպես տնտեսական արժեքի վիճակագրական ֆիզիկա[2] և էկոնոֆիզիկայի ենթաճյուղ:

Թերմոդինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերմոտնտեսագետները պնդում են, որ մարդկանց տնտեսական համակարգերը կարող են մոդելավորվել որպես թերմոդինամիկ համակարգեր: Նրանք հաստատում են, որ յուրաքանչյուր տնտեսական համակարգ միշտ էլ ներառում է նյութ, էներգիա, էնթրոպիա և ինֆորմացիա[3]: Այնուհետև, հիմնվելով այս փաստերի վրա, ստեղծվեցին և զարգացվեցին թերմոդինամիկայի առաջին և երկրորդ օրենքների տնտեսագիտական անալոգիաները[4]:

Ավելին, տնտեսական գործունեության շատ տեսակներ հանգեցնում են սոցիալական դասակարգերի ձևավորման: Այս գործառույթները մոդելավորելու համար, թերմոէկոնոմիկան կիրառում է չհավասարակշռված թերմոդինամիկայի վիճակագրական մեխանիկան[1]: Թերմոդինամիկայի տերմինաբանությամբ մարդու տնտեսական գործունեությունը կարող է նկարագրվել որպես դիսիպատիվ համակարգ, որը զարգանում է ապրանքների և ծառայությունների տրանսֆորմացիայի և փոխանակման էներգիան սպառելով[5][6]:

Կիրառությունը կենսաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերմոէկոնոմիկան հիմնված է այն գաղափարի վրա, որ էներգիայի դերը կենսաբանական էվոլյուցիայի մեջ պետք է սահմանվի ու հասկացվի ոչ թե թերմոդինամիկայի երկրորդ օրենքի, այլ տնտեսագիտական այնպիսի կատեգորիաների միջոցով, ինչպիսիք են արտադրողականությունը, արդյունավետությունն ու հատկապես տարբեր մեխանիզմների ծախքերն ու օգուտները (կամ եկամտաբերությունը), որոնք հավաքում և օգտագործում են կենսազանգվածի և աշխատանքի ստեղծման համար անհրաժեշտ էներգիան[7][8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sieniutycz Stanislaw, Salamon, Peter (1990)։ Finite-Time Thermodynamics and Thermoeconomics։ Taylor & Francis։ ISBN 0-8448-1668-X 
  2. Chen Jing (2005)։ The Physical Foundation of Economics - an Analytical Thermodynamic Theory։ World Scientific։ ISBN 981-256-323-7 
  3. Baumgarter, Stefan. (2004). Thermodynamic Models, Modeling in Ecological Economics (Ch. 18) Archived 2009-03-25 at the Wayback Machine.
  4. Burley Peter, Foster, John (1994)։ Economics and Thermodynamics – New Perspectives on Economic Analysis։ Kluwer Academic Publishers։ ISBN 0-7923-9446-1 
  5. Raine Alan, Foster, John, Potts, Jason (2006)։ «The new entropy law and the economic process»։ Ecological Complexity 3: 354–360։ doi:10.1016/j.ecocom.2007.02.009 
  6. Annila, A. and Salthe, S. Arto, Salthe Stanley (2009)։ «Economies evolve by energy dispersal»։ Entropy 11 (4): 606–633։ Bibcode:2009Entrp..11..606A։ doi:10.3390/e11040606 
  7. Peter A. Corning 1*, Stephen J. Kline. (2000). Thermodynamics, information and life revisited, Part II: Thermoeconomics and Control information Systems Research and Behavioral Science, Apr. 07, Volume 15, Issue 6 , Pages 453 – 482
  8. Corning, P. (2002). “Thermoeconomics – Beyond the Second Law Archived 2008-09-22 at the Wayback Machine.”