Դիսիպատիվ համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիսիպատիվ համակարգ, մեխանիկական համակարգ, որի լրիվ մեխանիկական էներգիան (պոտենցիալ և կինետիկ էներգիաների գումարը) շարժման ընթացքում նվազում Է՝ վերածվելով էներգիայի այլ տեսակների (օրինակ, ջերմային)։ Այդ պրոցեսը կոչվում է դիսիպացիա (լատ.՝ dissipatio — «ցրում») և կատարվում է դիմադրության (շփման) ուժերի առկայության դեպքում։ Իրականում բոլոր համակարգերը դիսիպատիվ են և դրանցից յուրաքանչյուրը միայն առանձին դեպքերում կարելի է համարել պահպանողական համակարգ։ Դիսիպատիվ համակարգի շարժումներն ուսումնասիրվում են դինամիկայի սովորական հավասարումների միջոցով, միայն այն տարբերությամբ, որ հաշվի են առնվում նաև դիմադրության ուժերը։ Դիսիպատիվ և ոչ պահպանողական հա–մակարգերը չեն նույնացվում, որովհետև վերջինում հնարավոր է ոչ միայն էներգիայի ցրում, այլն ներհոսք դրսից։ Այդ իսկ պատճառով, ոչ պահպանողական համակարգում (երբ համակարգի ցրված էներգիան հավասարվում է դրսից ստացած էներգիային) կարող են առաջանալ ինքնատատանումներ։ Էներգիայի ցրում կատարվում է և ոչ մեխանիկական համակարգում։ Օրինակ՝ տատանողական կոնտուրում էլեկտրական հոսանքի տատանումները դիմադրության հետևանքով մարում են՝ վերածվելով ջոուլյան ջերմության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 398 CC-BY-SA-icon-80x15.png