Թերի (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերի
Judy Garland Over the Rainbow 2.jpg
Տեսակշուն և animal actor?
Սեռիգական
Ծնվել էնոյեմբերի 17, 1933(1933-11-17)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 1, 1945(1945-09-01) (11 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Terry (dog) Վիքիպահեստում

Թերի (անգլ.՝ Terry, նոյեմբերի 17, 1933(1933-11-17), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 1, 1945(1945-09-01), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կերն տերիեր ցեղատեսակի շուն, որը 1934-1945 թվականներին նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմերում։

Ծնվել է Չիկագոյում, նրան վարժեցրել է հոլիվուդյան շների հայտնի մարզիչ Կառլ Շպիցը[1]։ Կինոէկրանին Թերին հայտնվել է տասնվեց ֆիլմերով, որոնց թվում է՝ «Փայլող աչքեր» (1934), «Զայրույթ» (1936), «Կանայք» (1939) և «Տորիտիլ Ֆլեթ թաղամասը» (1942)[2]։ Նա առավել հայտնի է դարձել Վիկտոր Ֆլեմինգի «Օզ երկրի կախարդը» հայտնի ֆիլմում Դորոթիի (խաղում էր Ջուդի Գառլենդը) շան՝ Տոտոյի կերպարի շնորհիվ։ Նկարահանումների ընթացքում Գառլենդը կապվել է շանը և ցանկացել է վերցնել նրան, բայց Կառլ Սպիցը դա թույլ չի չտվել։ Այս ֆիլմի համար Թերին ստացել է շաբաթական 125 դոլար, ինչը ավելի բարձր էր, քան որոշ դերասանների աշխատավարձը[3]։ 1939 թվականին Թերին մասնակցել է Գրումանի թատրոնում կայացած «Օզ երկրի կախարդը» ֆիլմի պրեմիերային, իսկ 1942 թվականին ֆիլմի հանրաճանաչության հետևանքով նրան տվել են Տոտո մականունը։

Թերին մահացել է ծերությունից, 1945 թվականի աշնանը Հոլիվուդում։ Նրան թաղել են Լոս Անջելեսի Ստուդիո Սիթիում Շպիցի ագարակում։ 1958 թվականին Վենտուրա մայրուղու շինարարության ժամանակ նրա գերեզմանը քանդվել է[4], իսկ 2011 թվականին Hollywood Forever գերեզմանատանը նրա պատվին կանգնեցվել է հուշարձան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lloyd, Ann Hollywood Dogs. — Barron's Educational Series, 2003. — С. 6. — ISBN 978-0-7641-5720-2
  2. Powe Allred, Alexandra Dogs' Most Wanted: The Top 10 Book of Historic Hounds, Professional Pooches, and Canine Oddities. — Potomac Books Inc, 2004. — С. 156—157. — ISBN 978-1-57488-801-0
  3. Bush, Karen Everything Dogs Expect You to Know. — New Holland Publishers Ltd, 2007. — С. 79. — ISBN 978-1-84537-954-4
  4. 4,0 4,1 «HOLLYWOODLAND » Blog Archive » Toto finds a home at Hollywood Forever»։ Allanellenberger.com։ 2011-06-18։ Վերցված է 2012-09-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]