Թեոդոր Մոնոյի անվան աֆրիկյան արվեստի թանգարան
Թեոդոր Մոնոյի անվան աֆրիկյան արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Սենեգալ |
Տեղագրություն | Դակար |
Վայր | Սոուետո հրապարակ |
Հասցե | Place Soweto, Plateau |
Հիմնադրվել է | 1938 |
Կայք | musee-monod.sn(ֆր.) |
Թեոդոր Մոնոյի անվան աֆրիկյան արվեստի թանգարան (ֆր.՝ Musée Théodore Monod d’Art africain, 2007 թվականի դեկտեմբերից), ի պատիվ Սև Աֆրիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ֆրանսիացի բնագետ Թ. Մոնոյի[1]։ Ավելի վաղ թանգարանը կոչվել է «Սև Աֆրիկայի հիմնարար ինստիտուտի աֆրիկյան արվեստի թանգարան»։
Գտնվում է Սենեգալի մայրաքաղաք Դակարում։ Այն Արևմտյան Աֆրիկայի հնագույն արվեստի թանգարաններից մեկն է։ Թանգարանին զգալի աջակցություն է ցուցաբերել Լեոպոլդ Սենգորը` Սենեգալի առաջին նախագահը` «նեգրիտություն» ուսմունքի հեղինակը (աֆրիկյան ռասայի մշակութային բացառիկություն)։
Սա այն շենքերից է, որտեղ պարբերաբար անցկացվում են աֆրիկացի ժամանակակից նկարիչների «Դակարի բիենալե» ցուցահանդեսները[2][3]։
Թանգարանն ունի մոտ 9000 իրեր, որոնցից շուրջ 300-ը մշտապես ցուցադրվում են հասարակության համար։ Այստեղ ներկայացված են Արևմտյան Աֆրիկայի հիմնական արհեստների օրինակներ` խեցեղեն, կերամիկա, հյուսված իրեր և գործվածքներ` բազմազան գույներով և նյութերով։ Երկրորդ հարկը նախատեսված է ժամանակավոր ցուցահանդեսների համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մշտական ցուցասրահ
-
Պերֆորացված քար Գվինեայից (Ֆերեդու)
-
Նախապատմական արտեֆակտների հավաքածու Սենեգալից
-
Թռչնի արձան
-
Նիմբայի դիմակ
-
Գործիք
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Le musée de l’IFAN change de dénomination, ausenegal.com Արխիվացված 2008-02-18 Wayback Machine.
- ↑ Assembling Africa — Dak’art 96 biennial art festival, various artists, various venues, Dakar, Senegal, in Art in America, May 1997 accessed at [1] Արխիվացված 2007-03-08 Wayback Machine մարտի 2, 2007
- ↑ Dak’Art 2006: positions and perspectives, in African Arts, Winter 2006 accessed at [2] March 2, 2007
DAK’ART 2006 — Yacouba Konaté, Commissaire général de la Biennale de l’art africain contemporain : " L’art numérique n’est pas décalé, mais le public a le droit d’être un peu surpris " Արխիվացված 2007-10-31 Wayback Machine, Babacar DIOP : Le Quotidien, 5 մայիսի 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lonely Planet guide to IFAN Museum.
- IFAN Museum: Travel section, The New York Times.
- Symbols of Triumph: IFAN and the Colonial Museum Complex in French West Africa (1938—1960), Museum Anthropology, Summer 2002, Vol. 25, No. 2: pp. 50-60.
- The Dakar Biennale exhibit.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Մոնոյի անվան աֆրիկյան արվեստի թանգարան» հոդվածին։ |