Թեոդոր Թորոսևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Թորոսևիչ
Ծնվել էսեպտեմբերի 6, 1789(1789-09-06) կամ սեպտեմբերի 7, 1789(1789-09-07)[1]
Իվանո-Ֆրանկովսկ, Հաբսբուրգի միապետություն[2]
Մահացել էմարտի 2, 1876(1876-03-02)[1][2] (86 տարեկան)
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ռեչ Պոսպոլիտա
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս, բժիշկ, դեղագործ և հասարակական գործիչ
ԱնդամակցությունԿրթության բարեկամների Պոզնանի ընկերություն և Towarzystwo Naukowe Krakowskie?[2]
Ալմա մատերՎիեննայի համալսարան
 Teodor Torosiewicz Վիքիպահեստում

Թեոդոր Բոգդանի Թորոսևիչ (Թադևոս Ասատուրի Թորոսյան, սեպտեմբերի 6, 1789(1789-09-06) կամ սեպտեմբերի 7, 1789(1789-09-07)[1], Իվանո-Ֆրանկովսկ, Հաբսբուրգի միապետություն[2] - մարտի 2, 1876(1876-03-02)[1][2], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]), հայ բժիշկ, դեղագործ, քիմիկոս, գյուտարար, հասարակական գործիչ։

Բժիշկ, հասարակական գործիչ, բարերար Ժոզեֆուս Թորոսևիչի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Թորոսևիչը ծնվել Է 1789 թվականին Ստանիսլավ (Իվանովո-Ֆրանկովսկ) քաղաքում։ Սովորել է տեղի գիմնազիայում, 1812 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1815 թվականից աշխատել է Լվովում, 1819 թվականին Լվովի Լիչակովսկու փողոցի թիվ 3 տանը բացել է քաղաքի N 9 դեղատունը (այժմ՝ Լվովի N 12 դեղատուն), քիմիական լաբորատորիա։

Պատրաստել է բուսական, կենդանական, և քիմիական ծագման տարբեր դեղեր։ Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկություններ և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի[4]։ 1836 թվականին աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել։

Ուսումնասիրել է Տրուսկավեց, Նեմիրով, Դրոգոբիչ և այլ առողջավայրերի հանքային ջրերի բուժիչ հատկությունները, արդյունքներն ամփոփել «Գալիցիայի և Բուկովինայի թագավորությունների հանքային աղբյուրները» աշխատությունում։ Տրուսկավեցում կատարել է «Ֆերդինանդ», «Մարիա» և «Նավթա» (այժմ՝ «Նավթուսյա») հանքային աղբյուրների ջրի քիմիական վերլուծությունը, շրջակայքում հայտնաբերել հանքամոմի հարուստ պաշար, որը նպաստել է Լեհաստանում օծանելիքի արդյունաբերության զարգացմանը։

Թեոդոր Թորոսևիչը մասնակցել է Լվովի հայկական համայնքի կյանքին, զբաղվել բարեգործությամբ. իր միջոցներով Լվովում բացել է հոգևոր դպրոց[5]։

Հեղինակ է բնագիտական, քիմիական բազմաթիվ գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից ամենաարժեքավորը «Գալիցիայի թագավորության և Բուկովինայի հանքային աղբյուրներն ու դրանց ֆիզիկա-քիմիական բաղադրությունը» մենագրությունն է։ Եղել է մի շարք գիտական ընկերությունների անդամ։ Գիտական հայտնագործությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների[6][7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1876 թվականին Լվովում։ Թաղված է Լիչակովյան գերեզմանատանը։ Մահարձանին լեհերեն գրված է.

Թեոդոր Թորոսևիչ, լվովյան դեղագործ։ Փառք նրա հիշատակին։


Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեոդոր Թորոսևիչի կիսանդրին գտնվում է Լվովի բժշկական ինստիտուտի թանգարանում, դիմանկարը (նկարիչ Ա. Ռեյխման)՝ Լվովի պատմության թանգարանում
  • Թեոդոր Թորոսևիչի անունով է կոչվել Լվովի փողոցներից մեկը
  • Տրուսկավեցի քաղաքային զբոսայգու հանքային ջրերի ըմպելասրահի պատին 1977 թվականին փակցվել է Թեոդոր Թորոսևիչի բրոնզե հուշատախտակը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. Кравчикевич. Биография Теодора Торосевича, заслуженного Аптекаря и химика. Львов, 1875.
  • R. Rembieliński, B. Kuźnicka, Historia farmacji, PZWL, Warszawa 1987.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Torosiewicz, Theodor (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 46. — S. 152.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 http://tnk.krakow.pl/czlonkowie/torosiewicz-teodor/
  3. Личаківський некрополь (укр.) — P. 133.
  4. «Հայ Բժշկության Պատմության Թանգարան»։ Հայ Բժշկության Պատմության Թանգարան։ Վերցված է 2016-09-07 
  5. «Союз армян Украины - Армяне Украины: Теодор Торосевич – первооткрыватель трускавецкой минеральной воды, организатор курортов»։ sau.net.ua։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2016-09-07 
  6. «Լեհահայ բժիշկները եվ դեղագործները»։ www.med-practic.com։ Վերցված է 2016-09-07 
  7. «Armenian Theodor Torosevich is the pioneer of truskavetsky mineral water, the organizer of resorts.»։ rusarticlesjournal.com։ Վերցված է 2016-09-07 (չաշխատող հղում)