Թեյի ծիսակարգի թանգարան Կիմուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեյի ծիսակարգի թանգարան Կիմուրա
Տեսակ թանգարան
Երկիր Flag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
Վայր Կասիվաձակի
Հասցե 〒945-0841 新潟県柏崎市緑町3-1
Հիմնադրված է նոյեմբերի 3, 1984
Կոորդինատներ: 37°21′35″ հս․ լ. 138°32′41″ ավ. ե. / 37.35972° հս․. լ. 138.54472° ավ. ե. / 37.35972; 138.54472
Կայք sadoukan.jp


Թեյի ծիսակարգի թանգարան Կիմուրա, թանգարանը գտնվում է ճապոնական Կասիվաձակի քաղաքում, նվիրված է ճապոնական թեյի ծիսակարգին: Թանգարանը բացվել է 1984 թվականի նոյեմբերի երեքին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենի նախկին ուսուցիչը Կիմուրա Կանգո Անսիգեսը Կասիվաձակիում հայտնի էր որպես թեյի ծիսակարգը տարածող ու ծիսակարգը սովորեցնող ուսուցիչ: Քաղաքում թեյի թանգարան բացելու նրա միտքը քաղաքի զբոսաշրջության վարչության, քաղաքապետի և ձեռնարկատերերի կողմից միանգամից ստացել է ամեն տեսակ օժանդակություն: Կարճ ժամանակահատվածում թանգարանի հիմնադրամում հավաքվել է շուրջ 100 մլն իեն:

1984 թվականի մարտի 1-ին հիմնադրվել է բարեգործական հիմնադրամ` թանգարանի կառուցման համար, 1984 թվականի նոյեմբերի 3-ին թանգարանի բացումը, 1992 թվականի փետրվարին վերակառուցվել է թեյի ծիսակարգի թանգարանը, 1995 թվականի հունիսի 12-ին Կասիվազակիի քաղաքապետը և իր կինը թանգարանին նվիրել են թեյի իրերի հավաքածու, 2001 թվականի ապրիլից Սեոն Սանսո այգում այցելունուները հրավիրվում են բացօթյա թեյախմության:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը տեղակայված է ավանդական ճապոնական ճարտարապետությամբ կառուցված շենքում և ներառում է իր մեջ թեյի արարողությունների սրահ, երկու ցուցասրահ, վերանդա` բացօթյա թեյախմության համար: Սկզբում թանգարանի հավաքսծուն կազմված էր Կիմուրոյի անձնական իրերի հավաքածուից: Ներկայումս թանգարանի ցուցադրությունը ներառում է արվեստի 103 գործ. 78 թեյի ամաններ և ջրային անոթներ, ծաղկամաններ ծաղիկների համար, թեյի փաթեթավորումներ, անուշաբույր ջրերով մեծ ամաններ, հին գեղանկարներ: Տարին երկու անգամ ցուցադրությունը թարմացվում է: Թանգարանի առանձնահատկությունն այն է, որ թանգարանի իրերը օգտագործվում են այցելուների կողմից` թեյի արարողությունների ժամանակ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]