Թեմի Բոլդուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմի Բոլդուին
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Սմիթ Քոլեջ (1984)[1], University of Wisconsin Law School? (1989)[1], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Madison West High School? (1980)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր փետրվարի 11, 1962(1962-02-11)[2][3] (62 տարեկան)
Ծննդավայր Մեդիսոն, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Tammy Suzanne Green Baldwin
 
Կայք՝ baldwin.senate.gov
tammybaldwin.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Թեմի Բոլդուին (անգլ.՝ Tammy Suzanne Green Baldwin, փետրվարի 11, 1962(1962-02-11)[2][3], Մեդիսոն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։

1993-1999 թվականներին Վիսկոնսին նահանգի Օրենսդիր ժողովի ստորին պալատի անդամ։ 1999-2013 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Վիսկոնսինից։ 2013 թվականի հունվարի 3-ից ԱՄՆ սենատոր Վիսկոնսինից։

Թեմին բաց լեսբուհի է։ Վիսկոնսինի նահանգից առաջին կին կոնգրեսականը և ԱՄՆ-ի պատմության մեջ Սենատի առաջին բացահայտ միասեռական անդամը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմի Բոլդուինը ծնվել է 1962 թվականի փետրվարի 11-ին Մադիսոնում և դաստիարակվել է իր մոր՝ Պամելա Գրինի՝ կենսաքիմիկոս Դևիդ է. Գրինի դստեր կողմից։

1980 թվականին ավարտել է Madison West դպրոցը։ 1984 թվականին ավարտել է Smith College-ը բակալավրի աստիճանով և 1989 թվականին ստացել է Իրավունքի դպրոցի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում Վիսկոնսինի նահանգի համալսարանում։ 1989-1992 թվականներին աշխատել է որպես իրավաբան։

Թեմի Բոլդուինը քաղաքական կարիերան սկսել է 1986 թվականին, երբ առաջին անգամ ընտրվել է Դեյն շրջանի դիտորդների Խորհրդի անդամ, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1994 թվականը։ Նա նաև մեկ տարի աշխատել է Մադիսոնի քաղաքային խորհրդում։

1993-1999 թվականներին եղել է Վիսկոնսին նահանգի Վեհաժողովի անդամ։

1998 թվականին նա առաջին կինն էր, որն ընտրվել էր Վիսկոնսին նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ և յուրաքանչյուր երկու տարին մեկ (վերջին անգամ՝ 2010 թվականի նոյեմբերին, ձայների 61,7 տոկոսով) վերընտրվել է իր պաշտոնում։ Նա եղել է էներգետիկայի և առևտրի կոմիտեի և Դատական կոմիտեի անդամ։ Իր խմբում նա Կոնգրեսի առաջադիմական ժողովի անդամ էր, իսկ 2002 թվականին նա Ներկայացուցիչների պալատի 133 անդամներից մեկն էր, որոնք դեմ էին քվեարկել Իրաքի պատերազմին։

2012 թվականին առաջադրվել է ԱՄՆ Սենատում՝ հաղթանակ տանելով իր մրցակից հանրապետական Թոմմի Թոմփսոնի նկատմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. 2,0 2,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. https://www.smith.edu/about-smith/smith-history/smith-college-medal
  5. Болсер, Джули (2013 թ․ հունվարի 4). «Person of the Year: Tammy Baldwin». The Advocate. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեմի Բոլդուին» հոդվածին։