Թեմատիկ ապերցեպցիոն թեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թեմատիկ ապերցեպցիոն թեստը (ԹԱԹ) պրոյեկտիվ մեթոդիկա է, որն ուղղված է սոցիալական միջավայրում և հարաբերություններում դրսևորվող անձի այնպիսի առանձնահատկությունների դուրս բերմանը, ինչպիսիք են նրա դիրքորոշումները, միջանձնային կապերի առանձնահատկությունները (համակրանք, հակակրանք, կախվածություններ), գերակայող միտումները, գործելամիջոցները (գործունեության կազմակերպման միջոցները, պրակտիկ մտածողության, կենսական խնդիրների լուծման միջոցները), անձի դինամիկ կողմը (գործունեության ռիթմը, հուզական փոփոխականությունը, հակազդման առանձնահատկությունները)։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկ ապերցեպցիոն թեստը մշակվել է Հարվարդի հոգեբանական կլինիկայում Հենրի Մյուրեյի և նրա գործընկերների կողմից 1930-ական թվականների երկրորդ կեսին։ Գաղափարական տեսանկյունից այն հիմնում է պերսոնոլոգ Մյուրեյի կողմից առաջ քաշված վարքային հիմնական դետերմինանտների հասկացության վրա, համաձայն որի՝ անձի վարքը երկու հիմնական բաղադրիչների՝ ներքին պահանջմունքի և արտաքին «ճնշման» փոխազդեցության արդյունք է։ Հետագայում մեթոդիկայի մեկնաբանումը զարգացվեց և լրացվեց Մյուրեյի հետևորդների, մասնավորապես՝ Ս. Թոմկինսի, Դ. Ռապապորտի, Լ. Բելլակի կողմից։

Խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹԱԹ-ը մեթոդ է, որի օգնությամբ կարելի է հայտնաբերել անձի դոմինանտող մղումները, հույզերը, վերաբերմունքները, բարդույթները և կոնֆլիկտները, և որը նպաստում է այնպիսի հակումների որոշմանը, որոնք անձը թաքցնում է կամ չի կարող ցույց տալ, քանի որ չի գիտակցում։

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹԱԹ-ը չի հանդիսանում անձի, վարքային խանգարումների, հոգեսոմատիկ խանգարումների, նևրոզների, փսիխոզների հետազոտման սպառիչ մեթոդ։ Ամրագրված է, որ մեթոդը արդյունավետ չէ 4 տարեկանից ցածր երեխաների հետ աշխատելու դեպքում։ Խորհուրդ է տրվում կիրառել մեթոդիկան հոգեթերապիայի կամ կարճատև հոգեվերլուծության նախապատրաստման համար։

Հիմնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեստը դուրս է բերում նշանակալի անձնային բաղադրիչներ՝ կախված երկու հոգեբանական հակումների արտահայտվածության աստիճանից։ Դրանցից մեկը մարդկային փոխհարաբերություններում անորոշ իրադրությունները սեփական կյանքի փորձի և ակտուալ պահանջմունքների հիման վրա բացատրելու ձգտումն է, իսկ մյուսը՝ գոյություն ունեցող փաստը սեփական փորձով, ապրումներով և կարիքներով գիտակցված կամ չգիտակցված կերպով լրացնելու հակումն է։

Աշխատանքային նյութերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիմուլային նյութը կազված է 31 սև-սպիտակ նկարներից (նկարներից մեկը մաքուր սպիտակ թուղթ է)։ Հետազոտվողին ներկայացվում է 20 նկար այդ հավաքածուից (ընտրությունը կախված է հետազոտվողի սեռից և տարիքից)։ Հավաքածուն կազմված է երկու բաժնից, յուրաքանչյուրում՝ տասական նկար։ Երկրորդ բաժնի նկարները առավել անսովոր են, դրամատիկ, էքսցենտրիկ, քան առաջին բաժնինը։ Յուրաքանչյուր բաժնի համար հատկացվում է մեկ ժամ, երկրորդը պետք է անցկացվի նվազագույնը մեկ օր հետո։

Ընթացակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեստի հիմքում ընկած են իրադրային նկարներ, որոնք հերթականությամբ ցուցադրվում են հետազոտվողին։ Թեստի համար ընտրված են հատուկ նկարներ, որոնք շոշափում են կյանքի հիմնական թեմաները և որոնք, սակայն, անորոշ են և մեկնաբանման տեսանկյունից՝ ոչ միանշանակ։ Հետազոտվողը յուրաքանչյուր նկարի մեկնաբանման մեջ դնում է իր գիտելիքները, իր անձնական փորձը, իր գործունեության միջոցը և իր գնահատականները։ Հետազոտվողի խնդիրն է յուրաքանչյուր նկարի համար կազմել սյուժետային ազատ պատմություն։ Հրահանգում պահանջ է դրվում նկարագրել, թե՝

  • ինչ է կատարվում տվյալ պահին
  • ինչ իրադարձություն է նախորդել դրան
  • ինչ է լինելու հետո
  • ինչ հույզեր և մտքեր ունեն նկարների պերոսոնաժները

ԹԱԹ-ի հանրաճանաչությունը վկայում է դրա ախտորոշիչ պոտենցիալի, սակայն, ոչ դրա պարզության և մատչելիության մասին։ Այն բարդ և աշխատատար դիագնոստիկ տեխնիկա է, որը պահանջում է մասնագիտական պատրաստվածություն։

Վերլուծությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծության համար հետազոտողից պահանջվում է էմպաթիա և քննադատական ինտուիցիա։ Ամփոփիչ եզրակացության համար հաշվի են առնվում հետևյալ հիմնական ոլորտները՝

  • անցյալ
  • ներկա
  • ապագա
  • մտքեր
  • հույզեր

Դրանց շրջանակներում դիտարկվում և վերլուծության է ենթարկվում հետազոտվողի յուրաքանչյուր պատմվածք։ Վերլուծության հիմնական կատեգորիաներն են՝

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Murray, H. A. (1943). Thematic Apperception Test manual. Cambridge, MA: Harvard University Press.
  2. Мюррей Г.А. Тематический Аперцептивный Тест. Thematic Apperception Test Copyright 1943 by the President and Fellows of Harvard College. © Copyright 1971 by Henry alexander Murray. Printed in the United States of America. Перевод Кошкина К.А. (Московский Институт Психиатрии МЗ РФ). // http://psychoanalyse.narod.ru/test/tat.htm
  3. Соколова Е. Т. Психологическое исследование личности: проективные методики. — М., ТЕИС, 2002. — 150 с.
  4. Яньшин П.В. - Клиническая психодиагностика личности. 2-е изд. Речь, 2007, 320с

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]