Թեղի հարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեղի հարթ
20130726 wschowa park rogalinskiego ulmus laevis.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Եղինջածաղկավորներ
Ընտանիք Թեղազգիներ
Ցեղ Թեղի
Տեսակ Թեղի հարթ
Լատիներեն անվանում
Ulmus laevis Pali
Հատուկ պահպանություն
Status none DD.svgՏվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???
Արեալ
պատկեր

Թեղի հարթ (լատ.՝ Ulmus laevis Pali), թեղազգիներ ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր, ճյուղատարած խոշոր ծառ է՝ մինչև 35 մ բարձրությամբ և 1,0 մ բնի տրամագծով։ Սաղարթը լայն գլանաձև է, կլորավուն գագաթով։ Կեղևը գրեթե սևավուն է, հարթ, անջատվում է նուրբ թելիկներով։ Տերևները մուգ կանաչավուն են, նուրբ, էլիպսաձև կամ հակառակ-ձվաձև, խիստ արտահայտված անհավասարաչափ հիմքով, կրկնակի ատամնաեզր, 6 — 12 սմ երկարությամբ և 3—6 սմ լայնությամբ, վերին մակերեսը մերկ է, ներքինը մազմզուկապատ։ Ծաղիկները դարչնագույն են, աննշան։ Սովորաբար ծաղկում է մարտ-ապրիլին, մինչև տերևների բացվելը։ Թևապտուղները փոքր են, 1,2 — 1,6 սմ երկարությամբ, հասունանում են մայիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Արևմտյան Եվրոպայում, Անգլիայում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք, բոլոր բնակավայրերում։ Կանաչապատման և անտառապատման բնագավառում ամենատարածված ծառատեսակներից մեկն է։ Տիպիկ հյուսիսային բույս է, որը չի դիմանում շոգին, երաշտին, օդի չորությանը։ Այդ պատճառով էլ մեր հանրապետության ցածրադիր, տաք շրջաններում (Արարատյան դաշտ, Ղափան, Մեղրի) վատ է աճում, հաճախ ամռան կեսերին նկատվում է հարկադիր տերևաթափ։ Դրա ւիոխարեն հարթ թեղին միանգամայն հեռանկարային է մեր հանրապետության բարձրլեռնային և խոնավ անտառային շրջանների կանաչապատման և անտառապատման համար։ Վատն այն է, որ խիստ տուժում է «հոլանդական» հիվանդությունից[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 145։