Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերություն (Իրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեհրան

Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերություն, հիմնվել է 1905 թվականին։ Սկզբում կոչվել է «Կարմիր խաչ» և գործել մինչև 1921 թվականը։ 1930 թվականին վերստեղծվել է ներկայիս անունով։ Ընկերությունը ստեղծել է բարեգործական հատուկ հիմնադրամ։ Նրա ջանքերով է հիմնվել մայրաքաղաքի առաջին մանկապարտեզը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծ օգնություն է ցույց ավել հայ գաղթականներին ու որբերին։ 1936 թվականին, հայկական դպրոցների փակումից հետո,հայերեն մասնավոր դասընթացներ է բացել Թեհրանում և այլ քաղաքներում։ Ցայսօր շարունակում է իր գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։