Թելամամուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թելամամուռ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Մամուռներ (Bryophyta)
Դաս Bryopsida
Ենթադաս Bryidae
Կարգ Bryales
Ընտանիք Թելամամուռազգիներ (Bryaceae)
Ցեղ Թելամամուռ (Bryum)
Hedw., 1801

Թելամամամուռ (լատին․՝ Bryum)[1], թելամամուռագգիների ընտանիքի միատուն, երկտուն, հազվադեպ՝ բազմատուն ցողունատերևային մամուռների ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղիղ է, բարձրություն՝ մինչև 2 սմ։ Ընձյուղները կատվիկանման են, ստորին մասինը՝ մանր, վերինը՝ ավելի խոշոր՝ հավաքված փումփուլիկներում կամ վարդակներում, կամ էլ բոլոր տերևները նույն մեծության են, կլորավունձվաձև, ձվանշտարաձև, նշտարաձև և այլն։ Երկարավուն, գլանաձև, տուփիկը (սպորներով) կարմիր տոտիկի վրա է։ Սպորներն առաջանում են գարնանից մինչև ուշ աշուն։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 800, ՀՀ-ում՝ 21 տեսակ՝

  • Թելամամաուռ արծաթափայլ (B. argenteum)
  • Թելամամուռ մազակիր (B.capillare)
  • Թելամամուռ ճմաձև (B. caespiticium)

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է բոլոր մարգերի բարձրադիր գոտիներում՝ կիսաանապատներից մինչև ալպյանը։ Աճում է դաշտերում, գետերի և առուների ափերին, ճանապարհների մոտ և այլն։ Առաջացնում է բաց կամ կապտականաչավուն, չոր, արծաթասպիտակավուն ճիմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bryum warneum» (PDF). Plantlife. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելամամուռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելամամուռ» հոդվածին։