Jump to content

Թեերի Մեդվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեերի Մեդվին
անգլ.՝ Terry Medwin
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1932(1932-09-25)[1]
Ծննդավայր Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ մայիսի 1, 2024(2024-05-01)[2] (91 տարեկան)
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Թերենս Քեմերոն Մեդվին (անգլ.՝ Terence Cameron Medwin, սեպտեմբերի 25, 1932(1932-09-25)[1], Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն - մայիսի 1, 2024(2024-05-01)[2])[3] ուելսցի ֆուտբոլիստ, աջ եզրային հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստն իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1949 թվականին՝ «Սուոնսի Սիթի» ակումբում, որտեղ անցկացրել է յոթ մրցաշրջան, մասնակցել առաջնության 148 հանդիպման և դարձել 60 գոլի հեղինակ։ Ակումբի կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը նա թիմի պաշտպանության հիմնական խաղացողն է եղել։ «Սուոնսի Սիթիի» կազմում նա համարվել է ակումբի գլխավոր ռմբարկուներից մեկը՝ առաջնության մեկ խաղում միջինը 0,41 գոլ։

1956 թվականին հարձակվողը միացել է անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբին, որտեղ էլ ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։ Անգլիայի ազգային առաջնությունում լոնդոնյան ակումբի կազմում նա անցկացրել է 197 հանդիպում և խփել 65 գոլ[4]։

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին նա իր նորամուտը նշել Է Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ նա երկրի հավաքականի կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 1958 թվականին Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությանը։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերայի ավարտից հետո Մեդվինը մարզել է Հարթֆորդշիր քաղաքի «Չեշունտ» ակումբը[5], հետագայում՝ «Կարդիֆ Սիթի», «Ֆուլհեմ», «Նորվիչ Սիթի» ակումբները, եղել է Ջոն Թոշակի օգնականը «Սուոնսի Սիթի» ակումբում։

1971 թվականին նա միացել է Դեյվ Բոուենի մարզչական շտաբին[6]։

Թերենս Մեդվինը մահացել է 2024 թվականի մայիսի 1-ին, 91 տարեկան հասակում[7] [8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Ex-Spurs, Wales and Swansea winger Medwin dies aged 91
  3. «Wales XI tour of Asia and Oceania 1971 — squad and results at RSSSSF». Արխիվացված օրիգինալից 2022-11-26-ին. Վերցված է 2024-05-02-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  4. «Obituary: Terry Medwin». Tottenham Hotspur F.C. 2024-05-01. Արխիվացված օրիգինալից 2024-05-01-ին. Վերցված է 2024-05-01-ին.
  5. «History». Cheshunt F.C. Արխիվացված օրիգինալից 2024-02-22-ին. Վերցված է 2024-05-01-ին.
  6. «Wales XI tour of Asia and Oceania 1971 — squad and results at RSSSSF». Արխիվացված օրիգինալից 2022-11-26-ին. Վերցված է 2024-05-02-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  7. «Obituary | Terry Medwin». www.tottenhamhotspur.com. Արխիվացված օրիգինալից 2024-05-01-ին. Վերցված է 2024-05-02-ին.
  8. «Terry Medwin: Ex-Tottenham, Wales and Swansea wing dies aged 91». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2024-05-01. Արխիվացված օրիգինալից 2024-05-20-ին. Վերցված է 2024-05-02-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]