Թբիլիսիի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թբիլիսիի բարբառ, ըստ Հրաչյա Աճառյանի դասակարգման՝ հայերենի ում ճյուղի, իսկ Արարատ Ղարիբյանի՝ ում և կը ճյուղերի միջճյուղային բարբառ։

Ներկան կազմվում է ու և կը մասնիկներով (ասում իմ, կօսիմ)։ Բաղաձայնական համակարգը՝ անտեղաշարժ։ Բնորոշ է ֆ հնչյունի բացակայությունը։ Վրացերենից փոխ առնված բառերում պահպանվում է կոկորդային պայթական ղ հնչյունը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 107