Թաքյաղայայի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաքյաղայայի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՔելբաջարի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար

Թաքյաղայայի եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության, Քաշաթաղի շրջանի, Մռավի լեռնաշղթաի հարավային լանջերին, կառուցվել է 13-14-րդ դարերում։

Թաքյաղայայի եկեղեցու անունը եկել է այն բանից որ 19-րդ դարում այդ գյուղատեղիում ապրել են թաթարական այրումների ցեղեր և գյուղատեղին անվանվել է Թաքյաղայա (այծի ժայռ)։

Եկեղեցու մասին մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել։ Այս գյուղը և հարևան գյուղը մինչև խորհրդային կարգերի հաստատումը, հարկատու էր Դադիվանքին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է, այն թաղակապ է, սակայն թաղը չի պահպանվել, արտաքին չափերն են՝ 7,46x5,58 մետր։

Կառուցված է անմշակ և կիսամշակ քարերով, կրաշաղախով։ Եկեղեցու կառուցման շինաքարը վերցրել են եկեղեցուն կից ժայռից։

Ունի ուղանկյունաձև խորան, մեկ մուտք և երկու լուսամուտ, որոնք բացվում են արևելյան ճակատից դեպի ներս։

Բարավորին քանդակված է խաչքար որը հայ միջնադարյան քանդակային արվեստի կատարյալ նմուշներից է։ Եկեղեցու որմերի պահպանված հատվածներում առկա չեն արձանագրություններ, սակայն խաչաքանդակների և գեղարվեստական առանձնահատկություններից կարելի է թվագրել 13-14-րդ դարերի կառույց։

Կառույցի հյուսիսային կողմում պահպանվել է մի գեղաքանդակ և խաչքարի բեկոր, խաչքարը ճշտորեն կրկնվում է եկեղեցու բարավորի քանդակված խաչի մոտիվները։ Եկեղեցու արևմտյան պատի մեջ կան ագուցված խաչքարեր, ինչպես նաև եկեղեցու մոտ եղած ժայռերի վրա կան խաչաքանդակներ։ Եկեղեցին գտնվում է ծովի մակերևույթից 1601 մետր բարձրության վրա։

Հարակից գերեզմանոցը ավերվել է այստեղ հաստատված մուսուլման բնակիչների կողմից, սակայն 1993 թվականի ազատագրումից հետո այստեղ հայտնաբերվել է 5-ից 6 խաչքարեր, որոնցից մեկի վրա կա հետևյալ արձանագրությունը․

Կանկնե[ա]լ կառո[ւ]ցաւ ս[ուր]բ նշ/ան ի բար/էխաւսութ/ի[ւն]/ Անայ/ին, որք եր/[կիրպագանէք յաղաւթ]/
- ս յիշե/ցէք, ի թուին ։ Չ․․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թաքյաղայայի եկեղեցի».