Աբու Ումար ալ-Շիշանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Ումար ալ-Շիշանի
վրաց.՝ თარხან ბათირაშვილი
Պատկեր:Թարխան Բատիրաշվիլի Թիմուրի.jpg
փետրվարի 11, 1986(1986-02-11) - մարտի 14, 2016(2016-03-14) (30 տարեկան)
ԾննդավայրԲիրկվան, Ախմետայի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱլ-Շիրկաթ, Ալ-Շիրքաթ թաղամաս, Սալադինի նահանգ, Իրաք
Քաղաքացիություն Վրաստան և  ԽՍՀՄ
ԶորատեսակՎրաստանի ցամաքային զորքեր և ԻԼԻՊ-ի զինվորական
Կոչումսերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Ցխինվալիի ճակատամարտ, Հալեպի ճակատամարտ, Մենագ օդային բազայի պաշարում, Հյուսիսային Հալեպի հարձակումը (2014թ. փետրվար–հուլիս), Ալ-Թաբքա ավիաբազայի ճակատամարտ, Կոբանի պաշարումը, Ալ-Հասաքայի հարձակում և Սարինի ճակատամարտ

Թարխան Թեմուրի Բատիրաշվիլի (վրաց.՝ თარხან ბათირაშვილი, փետրվարի 11, 1986(1986-02-11), Բիրկվան, Ախմետայի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2016(2016-03-14), Ալ-Շիրկաթ, Ալ-Շիրքաթ թաղամաս, Սալադինի նահանգ, Իրաք)՝ վրացի նախկին զինծառայող, Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասնակից, Իրաքի և Լևանտի իսլամական պետության առաջնորդներից մեկը։ Սիրիայում համբավ է ձեռք բերել Աբու Ումար աշ-Շիշանի (արաբ․՝ أبو عمر الشيشاني‎‎أبو عمر الشيشاني, Աբու Ումար Չեչեն[1][2]) անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի հունվարի 11-ին[3][4] Պանկիսի կիրճում գտնվող Բիրկանի գյուղում։ Հայրը՝ Թեմուր կամ Թեյմուրազ Բատիրաշվիլին՝ էթնիկ վրացի և քրիստոնյա է, իսկ մայրը կիստինուհի է (ազգությամբ չեչեն՝ Պանկիսի կիրճից), մուսուլման և մահացել է քաղցկեղից[5]։ Բատիրաշվիլու ընտանիքում երեք զավակ կար՝ Թենգիզը, Թամազը և Թարխանը։ Այսինքն՝ Թարխան Բատիրաշվիլին Թեմուրի կրտսեր որդին էր։ Բատիրաշվիլիների բոլոր որդիները հավատարիմ էին քրիստոնեությանը, բայց հետագայում դարձել են սուննի մուսուլմաններ, այն էլ՝ սուննիականության առավել մարտական ճյուղի՝ վահհաբականության[6][7] հետևորդներ։ Թամազը, հոր պատմելով, կռվել է Չեչնիայում[8]։

Աշխատել է որպես հովիվ։ Դպրոցն ավարտելուց հետո, 2007 թ.-ին զորակոչվել է վրացական բանակ, մասնակցել Հարավային Օսիայի հակամարտությանը։ Հոր՝ Թեմուրի խոսքով, կրտսեր որդին՝ Թամազը պատրաստվում է դառնալ սպա, պատրաստվում էր ռազմական կարիերա անել[9], բայց շուտով նրա մոտ հայտնաբերվել է տուբերկուլյոզ, և նա առողջական վիճակի պատճառով զորացրվել է բանակից՝ սերժանտի կոչումով[10]։ Փորձել է աշխատանքի անցնել ոստիկանությունում, բայց նրան չեն վերցրել[5]։

2010 թվականի աշնանը Թարխան Բատիրաշվիլին դատապարտվել էր զենքի ապօրինի պահման համար[11] (հոր պնդմամբ, ապացույցները կեղծ էին[8])։ Բանտում տեղի է ունեցել Թարխան Բատիրաշվիլու անցումը դեպի արմատական իսլամը[12]։

2012 թվականին, հիվանդության պատճառով վաղաժամկետ ազատվելով բանտարկությունից, Թարխան Բատիրաշվիլին մեկնել է Թուրքիա։ Մեկնելու պատճառը եղել է նյութական ծանր վիճակը։ Հոր խոսքերով. "Հիմա նա ասում է, որ այնտեղ [Սիրիա] է գնացել հավատքի պատճառով, բայց ես գիտեմ, որ սկզբում նա դա արել է, քանի որ մենք չենք ունեցել ոչ մի կոպեկ"[10]: Հետագայում Թուրքիայից նա մեկնել է Սիրիա։

Սկզբում Թարխանը ղեկավարել է Ջեյշ ալ-Մուհաջիրին վալ-Անսար խմբավորումը, ապա միացել [[Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը|Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը]] ([[ԻԼԻՊ]])[4]: Ըստ ամերիկյան Bloomberg տեղեկատվական գործակալության՝ 2014 թ. հոկտեմբերի 9-ին նա խոստացել է հորը՝ մոտ ժամանակներս ներխուժել Ռուսաստան։ Տվյալ խոսակցությունը եթերում գաղտնալսվել է հատուկ ծառայությունների կողմից Պանկիսի կիրճում[13]։ Ինքը ՝ հայրը ժխտում է նման խոսակցության փաստը[14]։

2015 թվականի մայիսին ԱՄՆ Պետական դեպարտամենտն առաջարկել է 5 միլիոն դոլար պարգև այն տեղեկությունների համար, որոնք կհանգեցնեն Բատիրաշվիլու բռնվելուն[15]։

Մահվան մասին լուրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել են բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, թե Բատիրաշվիլին զոհվել է[16][17][18], բայց դրանցից ոչ մեկը հետագայում չի հաստատվել։

2015 թվականի դեկտեմբերի 27-ին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «EIN լրատվական գործակալությանը», հայտնել է, թե ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի հատուկ գործողության արդյունքում՝ Իրաքի Քիրքուք նահանգի Էր-Ռիադի շրջանում աշ-Շիշանին բռնվել է և տեղափոխել քաղաք Սուլեյմանիա Իրաքի հյուսիս-արևելքում[19]։ Պենտագոնի ներկայացուցիչը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը[20]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում Թարխան Թեմուրի Բատիրաշվիլին, նույն ինքը Աբու Ումար աշ-Շիշանին ունի երկու կին, երկուսն էլ՝ չեչենուհի։ Երկրորդ կինը՝ Սեդա Դուդուրկաևան ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության Չեչնիայի վարչության նախկին ղեկավարի դուստրն է։ Իսկ առաջին կնոջից ծնված դուստրը կոչվել է քրիստոնեական Սոֆյա անունով[5][12]։

Խառնաշփոթ ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային լրատվամիջոցները հաճախ շփոթում են իրենց լրատվական հաղորդագրություններում Աբու Ումար աշ-Շիշանիի և Մուսլիմ աշ-Շիշանիի (Մուսլիմ Ահմետի Մարգոշվիլի) պատկերները։ Երկուսն էլ կռվում են սիրիացի ջիհադիստների կողմում, երկուսն էլ էթնիկ չեչեններեն, երկուսն էլ ապրել են Վրաստանում, իսկ ավեի ճիշտ՝ Պանկիսի կիրճում, երկուսն էլ վարում էին քարոզչական գործունեություն վիդեոհոսթինգներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Syria Analysis: The «True» Story of Insurgent Leader Abu Umar al-Shishani
  2. «Комиссованный из грузинской армии чеченец стал лицом сирийских боевиков» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Tarkhan Timurovich Batirashvili La morte di al-Shishani, il comandante georgiano dell’Isis Արխիվացված 2016-04-29 Wayback Machine fedsfm.ru
  4. 4,0 4,1 «Syria crisis: Omar Shishani, Chechen jihadist leader» (անգլերեն). BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Был бы зал для регби — не нужен был джихад» Почему жители Панкисского ущелья воюют за ИГИЛ: репортаж Даниила Туровского, «Медуза», 24.11.2014
  6. The Georgian roots of Isis commander Omar al-Shishani
  7. Новости NEWSru.com :: Отец воюющего в Ираке рыжебородого "чеченца" рассказал, что тот на самом деле - грузин
  8. 8,0 8,1 Панкисский след в ближневосточном джихаде » Newcaucasus.com | Независимое интернет издание
  9. «'Omar The Chechen' Should Come Home, Says Dad» (անգլերեն). Sky News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  10. 10,0 10,1 «The Georgian roots of Isis commander Omar al-Shishani» (անգլերեն). BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Этнический чеченец из Грузии стал полевым командиром в Сирии» (ռուսերեն). Newsru.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  12. 12,0 12,1 Умар аш-Шишани (Тархан Батирашвили) kavkaz-uzel.ru
  13. Тархан Батирашвили угрожает России. http://voenkor.info/tarhan-batirashvili-ugrozhaet-rossii/ Արխիվացված 2016-02-20 Wayback Machine
  14. «Лавров заявил о приближении членов «Исламского государства» к России». РБК. 25.12.14.
  15. Reward Offers for Information on Islamic State of Iraq and the Levant (ISIL) Terrorists
  16. «Данные о смерти Умара аш-Шишани не подтвердил его брат». Кавказский Узел. 2015 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  17. NEWSru — В Сирии погибли более 170 россиян, воюющих на стороне «Исламского государства»
  18. Близкие одного из лидеров ИГ Батирашвили не подтвердили его гибель
  19. ТАСС: Международная панорама - Американский спецназ захватил живым в Ираке одного из главарей ИГ
  20. Новости NEWSru.com :: Пентагон опроверг задержание одного из лидеров ИГ аш-Шишани, угрожавшего терактами России