Քննարկում:Աբու Ումար ալ-Շիշանի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերնագիր[խմբագրել կոդը]

Ավելի ճիշտ չէ՞ հոդվածն անվանել Աբու Ումար աշ-Շիշանի, իսկ Թարխան Բատիրաշվիլին դարձնել վերահղում։ Հոդվածում էլ նշված է, որ հայտնի է դարձել Աբու Ումար աշ-Շիշանի անվամբ (ի դեպ, աշ-Շիշանի՞, թե՞ ալ-Շիշանի. Հայկ ջան, կօգնե՞ս)։ Նշեմ, որ բոլոր վիքիներից միայն ռուսերենում է որպես վերնագիր ընտրված վրացական անունը։ --23artashes (քննարկում) 01:37, 21 Փետրվարի 2016 (UTC)

Կարծում եմ, որ ՌՎ-ում միտումնավոր է այդպես արված, իսկ պետք է ընտրել առավել տարածված տարբերակը՝ այս դեպքում՝ Աբու Ումար աշ-Շիշանի:--Արամ 01:47, 21 Փետրվարի 2016 (UTC)
Աբու Ումար ալ-Շիշանի (շիշան` չեչեն): Արաբերենի 28 տառերից 14-ը կոչվում են «արևային», 14-ը` «լուսնային»: Լուսնային հարֆերի պարագայում «ալ» որոշյալ հոդն արտասանվում է «ալ» (օրինակ` ալ-Ջազիրա, ալ-Համբրա, ալ-Քուվեյթ), իսկ արևային հարֆերի դեպքում գրվում է «ալ», բայց կարդացվում այդ տառի պես (առ-Ռիադ` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը, աշ-Շիշանի և այլն): Այսինքն` գրում ենք ալ-Շիշանի, բայց կարդում ենք աշ-Շիշանի--Հայկ (արաբագետ) 04:23, 21 Փետրվարի 2016 (UTC)