Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանաքա Գիիտի (հայերենում գործածական է նաև Տանակա Գիիտի անվանաձևը. ճապ. ՝ 田中 義 , հուլիսի 25 , 1864 (1864-07-25 ) , Հագի , Յամագուտի , Ճապոնիա [ 2] - սեպտեմբերի 29 , 1929 (1929-09-29 ) [ 1] , Կոջիմատի-կու , Տոկիո ), ճապոնացի պետական և զինվորական գործիչ, գեներալ, բարոն (1920 )։ 1918 -1924 թվականներին (ընդհատումներով)՝ ռազմական նախարար։ Հեռավոր Արևելքում ճապոնական ինտերվենցիայի գլխավոր ղեկավարներից։ 1927 թվականի ապրիլից մինչև 1929 թվականի հուլիսը ՝ վարչապետ, արտաքին գործերի և գաղութների նախարար։
Դիվանագիտական գրականության մեջ Թանաքայի անվան հետ են կապում ճապոնական կայսրին ներկայացված մի գաղտնի փաստաթուղթ (այսպես կոչված, Թանաքայի հուշագիր), որը Ճապոնիայի արտաքին քաղաքականության հիմք է հռչակել ագրեսիան ընդդեմ Չինաստանի , ԽՍՀՄ -ի և այլ երկրների՝ համաշխարհային տիրապետություն հաստատելու նպատակով։ Պատմաբաններից շատերը ներկայումս գտնում են, որ այդ փաստաթուղթը սարքովի է, կեղծիք է[ 3] ։
1906 – Ոսկե անգղի շքանշան՝ 3-րդ աստիճանի[ 4]
1918 – Սրբազան գանձարանի շքանշան[ 5]
1920 – Բարձրացող արևի շքանշան[ 6]
1929 – Պոլովնիա ծաղիկների շքանշան[ 7]
1914 – - Սուրբ Ալեքսանդրի շքանշան՝ 2-րդ աստիճանի (Բուլղարիա)[ 8]
1918 – - Շերտավոր վագրի շքանշան՝ 2-րդ աստիճանի (Չինաստան)[ 9]
1927 – - Polonia Restituta շքանշան (Լեհաստան)[ 10]
1929 – - Դաննեբրոգի 1-ին աստիճանի շքանշան (Դանիա)[ 11]
1929 – - Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշան (Միացյալ Թագավորություն)[ 12]
1929 – - Բրիտանական կայսրության առավելագույն գերազանցության շքանշան (Միացյալ Թագավորություն)
Gluck, Carol . Japan's Modern Myths . Princeton University Press (1987). 0-691-00812-4
Hane, Mikiso. Modern Japan: A Historical Survey . Westview Press (2001). 0-8133-3756-9
Harries, Meirion. Soldiers of the Sun: The Rise and Fall of the Imperial Japanese Army . Random House; Reprint edition (1994). 0-679-75303-6
Morton, William Finch. Tanaka Giichi and Japan's China Policy. New York: St. Martin's Press, 1980.
Fukagawa, Hideki (1981). (陸海軍将官人事総覧 (陸軍篇)) Army and Navy General Personnel Directory (Army) . Tokyo: Fuyo Shobo. ISBN 4829500026 .
Dupuy, Trevor N. (1992). Encyclopedia of Military Biography . I B Tauris & Co Ltd. ISBN 1-85043-569-3 .
Hata, Ikuhiko (2005). (日本陸海軍総合事典) Japanese Army and Navy General Encyclopedia . Tokyo: St. Martin's Press. ISBN 4130301357 .
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 561 )։