Jump to content

Թամո Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամո Դավթյան
Ծնվել էմոտ 1847[1]
ԾննդավայրՃախրկանք[1]
Մահացել է1940[2]
Մահվան վայրՎերին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունվիպասաց

Թամո (Թովմաս) Հարությունի Դավթյան (մոտ 1847 թվական, գյուղ Ճախրական, Արևմտյան Հայաստան1940, գյուղ Վերին Ղարաղոյմազ (այժմ՝ Հայաստանի Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղ)), «Սասնա ծռեր»-ի վիպասաց[3]։ Գրաճանաչ չի եղել։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ Դավթյանից 1932 թվականին գրառվել են վեպի մի պատում և «Մուշեղի պատմություն» վիպական զրույցը (գրառող՝ Կ. Մելիք-Օհանջանյան)։ Դավթյանի պատումը բաղկացած է 4 ճյուղից։ Իբրև Սասնո դասական պատումի հազվադեպ նմուշ ունի ավանդական նկարագիր և բանագիտական արժեք։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սասնա ծռեր, հ․ 2, մաս 1, Ե․, 1944։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. https://avproduction.am/?ln=am&page=person&id=4052
  3. «Zarkfoundation - Թամո Դավթյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 298